Նոր ապտակ «թավիշներին» ու Բայդենից հուժկու կեցվածք սպասողներին

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հրապարակել է արտաքին գերատեսչության կազմած Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020 թվականի զեկույցը:

Եվ ինչ, ըստ Պետդեպարտամենտի զեկույցի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
Այդ ամենամյա փաստաթուղթը Պետական դեպարտամենտն ավանդույթի համաձայն փոխանցում է ԱՄՆ Կոնգրեսին: Ըստ «Ազատության»՝ զեկույցի հայաստանյան բաժնում կա անդրադարձ դատական համակարգի և քրեակատարողական հիմնարկների թերություններին, իրավապաշտպանների առաքելությանը, սոցիալական տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը և, իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին:

Այստեղ, ոչ ավել, ոչ պակաս արձանագրվում է՝ «Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ վերականգնել է հսկողությունը 1994-ին կորցրած շրջանների նկատմամբ...»
2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը, որի մեջ ներքաշվել են, մի կողմից, Հայաստանը և Հայաստանի աջակցությունը վայելող Ղարաբաղի անջատականները, և, մյուս կողմից, Ադրբեջանը, որը Թուրքիայի օգնությամբ վերականգնել է հսկողությունը 1994 թվականին կորցրած շրջանների նկատմամբ, արձանագրում է Պետդեպարտամենտը։ Պատերազմն ավարտվել է շնորհիվ Մոսկվայի միջնորդության: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 9-ին կնքել են եռակողմ հայտարարություն, որով տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահները:

Ըստ Բլինքենի հրապարակած զեկույցի՝ «44 օր տևած թեժ մարտերի ընթացքում և՛ հայերը, և՛ ադրբեջանցիներն ի կատար են ածել ապօրինի մահապատիժներ, կողմերի վարած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, հրետանային և հրթիռային հարվածների են ենթարկվել խաղաղ բնակավայրեր:
Հայաստանը և Ադրբեջանը հայցերով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունները զեկույցներ են կազմել երկու կողմերի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառման մասին:

Պատերազմի ընթացքում զոհվել է 75 և վիրավորվել է 167 հայ խաղաղ բնակիչ, Ադրբեջանի փոխանցմամբ՝ պատերազմի զոհ է դարձել 98 խաղաղ բնակիչ, ավելի քան 420-ը վիրավորվել է: Զեկույցում ասվում է, որ անցած տարեվերջին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 57 հայ գերեվարված անձ, Հայաստանից Ադրբեջան է վերադարձել 14 ադրբեջանցի գերի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և միջնորդները շարունակում են ջանքեր գործադրել բոլոր գերիներին ազատելու համար:
Նախ, գնահատենք, որ թեև 2020-ին դեռ Թրամփն էր ԱՄՆ նախագահ, բայց հազիվ թե Վաշինգտոնի գնահատականները փոխվեին, եթե լիներ Բայդենը ԱՄՆ նախագահը:
Ուրեմն, ԼՂ պատերազմում հայերի նկատմամբ արգելված զենքեր, ֆոսֆորային ռումբեր օգտագործած թուրք-ադրբեջանական տանդեմը՝ հիմա արժանանում է նույնանման գնահատականի: Ստացվում է՝ երկուսն էլ արգելված զինատեսակների կիրառման մասին կիրառել:

Ավելին, Ալիևյան ռեժիմը շարունակում շուրջ 200 ռազմագերիներ պահել, իսկ ամերիկյան վարչակազմը որևէ ուղիղ մեղադրանք չի հնչեցնում Բաքվի ուղղությամբ:
Ամերիկյան վարչակազմի վերաբերմունքն էլ իր հերթին ցույց է տալիս, թե Հայաստանի նկատմամբ ինչ վերաբերմունք կա... Այսպես՝ ինքնահոսի գոյատևող, մեկուսացած պետություն, որին իշխանությունը պատերազմում պարտվելուց ու կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո ոչ հարգանք է վայելում, ոչ էլ հավասար գործընկեր համարվում:

Ու «թավշյա» թիմը հույս ունի, որ ամերիկյան վարչակազմը Հայոց Ցեղասպանությո՞ւն է ճանաչելու:

ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը նոր ապտակ է Փաշինյանի «թավշյա» կառավարությանը՝ ԱՄՆ-ի հետ նույնպես ձախողված ու տապալված համագործակցության արդյունքների բացակայությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3638 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am