Աննա Դանիբեկյանը որոշեց՝ գնդակահարել...

Սահմանադրական դատարանը, ինչպես հայտնի է, մարտի 26-ին հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը: Ըստ ՍԴ որոշման՝ այդ տխրահռչակ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին: ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ քայլիստ իշխանությունների կողմից Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Արցախի ազատամարտի հերոսներ, Արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակում անուրանալի ներդրում ունեցած գեներալ-գնդապետներ Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի դեմ իրականացվող հետապնդումը խարսխված էր հենց այդ չարաբաստիկ 300.1 հոդվածի վրա, որն իրականում այս իշխանության կողմից հորինված «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի» անկյունաքարն էր։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը դեռ երկու տարի առաջ հայտարարում էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, այն պարագայում՝ երբ հայտնի դարձավ, թե որ հոդվածով ու ինչ մեղադրանք է ներկայացված, բազմաթիվ իրավագետներ, փորձագետներ, մեկնաբաններ նշեցին, որ 300.1 հոդվածը գոյություն չունեցող հոդված է եւ, ի վերջո, ՍԴ-ում այդ ավազե տնակը փշրվելու է։ Նիկոլ Փաշինյանը, թերեւս, այդ նպատակով էլ ՍԴ-ի դեմ իր արշավանքներն իրականացրեց, բայց եղավ այն, ինչ եղավ։ Հիմա ՍԴ հայտնի որոշումից անմիջապես հետո ենթադրվում էր, որ դատարանը պետք է կարճի այս գործը, քանի որ աբսուրդ է գոյություն չունեցող հոդվածով գործի քննությունը, բայց այն, ինչ տեղի ունեցավ իշխանության խամաճիկ Աննա Դանիբեկյանի կատարմամբ, ավելին էր քան իրավական ֆարսը, դա պարզապես զավեշտ էր, ծաղր ու մեծ հաշվով բեսպրեդել իրավական հռչակված պետության նկատմամբ։ Դանիբեկյանը փոխարենն անհապաղ քններ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը` գործը կարճելու վերաբերյալ, մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով նիստը հետաձգեց։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վնգստացող դատավորները ցայտնոտի մեջ են եւ քննարկում են գործը նոր սցենարով զարգացնելու ուղղությամբ, այդ պատճառով ժամանակ են փորձում ձգել։

Չնայած Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը փորձեց Դանիբեկյանի համար «մարդասիրական միջանց բացել», սակայն վերջինս անդրդվելի մնաց․ «ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս օրվանից ՀՀ քրեական օրենսգրքում գոյություն չունի 300․1 հոդվածը։ Շաբաթ օրը, այսինքն, այդ որոշման հաջորդ օրը ես, պարոն Քոչարյանի պաշտպանների հետ միասին, դատարանի էլեկտրոնային հասցեին ուղարկել ենք միջնորդություն, որպեսզի Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը պարոն Քոչարյանի նկատմամբ դադարեցվի, այդ մասով քրեական գործով վարույթը կարճվի, խափանման միջոցը փոփոխվի և դատարանը պարտավորեցնի քրեական հետապնդում իրականացնող մարմիններին գրավոր ներողություն հայցել պարոն Քոչարյանից։ Դա եղել է շաբաթ օրը։ Երկուշաբթի օրը Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում։ Հիմա, անկախ նրանից, մենք կհամարենք, որ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը դադարել է գոյություն ունենալ մարտի 26-ին, թե երեկ՝ մարտի 29-ին, այս պահին, փաստացի մեր պաշտպանյալի նկատմամաբ հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում գոյություն չունի։ Դուք հիմա գոնե մեր միջնորդությունը քննարկեք, ավելին՝ դուք այդ միջնորդությունը քննարկելու կարիք չունեք, դուք պիտի հիմա արդեն քրեական հետապնդումը դադարեցրած լինեիք, քննարկում եք հարց, թե նիստը հետաձգենք մինչև մյուս երեքշաբթի օրը, թե չէ՞։ Դուք պատկերացնում եք ինչ մասշտաբի օրինախախտում եք անում, դուք ուզում եք, որ ես այդ օրինախախտման անունը կոնկրետ ասեմ, ուզում եք ասեմ, որ արդեն հանցագործության եք մոտենում։ Ես չեմ ուզում դատարանին վիրավորած լինեմ, ոչ թե ձեզ, ձեր հետ խնդիր չէի ունենա, դատարանը չեմ ուզում վիարվորեմ։ Դուք հիմա, փաստորեն, մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որը գոյություն չունի։ Դուք դա լու՞րջ եք պատրաստվում անել։ Դատախազների հետ արդեն համաձայնեցրե՞լ եք, արդեն սցենար եք նախապատրաստել, թե ոնց եք դա անելու՞։ Պատրաստվում եք 7 օր քրեական հետապնդում շարունակել, որպեսզի հետո էլ դատախազները հնարավորություն ստանան ինչ-որ մեղադրանքներ փոխե՞ն։ Ու դուք պատկերացնում եք, որ դրա տակից կարող եք դուրս գա՞լ»,-ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։

Ավելորդ է ինչ որ բան ավելացնելը, ըստ ամենայնի իշխանությունը Հայկ Ալումյանի նախանշած սցենարով էլ կառաջնորդվի, իսկ սա նշանակում է վերջնականապես կողպել հարցերին լուծում տալու իրավական ճանապարհները, իսկ այդ դեպքում միակ ճանապարհը մնում է իշխանությունների նկատմամբ վրեժխնդրությունը, գնդակահարությունը։

Նշենք, որ վարչական դատարանն էլ վարույթ է ընդունել ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարության, սա էլ նշանակում է, որ իրավաբանորեն Խաչատրյանը մնում է իր պաշտոնին, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել։ Ճիշտ Օնիկ Գասպարյանի պատմությունը։ Կթողնեն Խաչատրյանին շարունակել պաշտոնավարումը, թե նրա նկատմամբ էլ իրավական բեսպրեդելը կկիրառվի, կիմանանք առաջիկա օրերին։

Անի Սահակյան

դիտվել է 8240 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am