Քոչարյանի և մյուսների իրավունքի ուժը

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և պետք է անվերապահորեն կատարվեն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ են հայտարարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, անկախ նրանից, թե ինչ են պահանջում Մարտի 1-ի գործով տուժողների պաշտպաններն ու իրավահաջորդները։

Հակառակը կլինի իրավական նոնսենս, ուղղակի դատական խայտառակություն, որի տակից մեր պետությունը, բառիս ամենաուղիղ իմաստով, երբևէ չի կարողանա դուրս գալ։
Այսինքն՝ եթե Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը (դա սահմանարական կարգի տապալման մասին հոդվածն է), ճանաչվել է հակասահմանադրական, նշանակում է առնվազն այդ մասով գործի վարույթը պետք է կարճվի։ Ընդ որում պետք է կարճվի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ բոլոր նրանց հանդեպ, ում դեմ այդ հոդվածով գործ է հարուցվել։ Խոսակցությունները, թե դատախազությունը պետք է վերաորակավորի մեղադրանքը, ուղղակի աբսուրդ են։ Դատախազության կողմից գործի վերաորակավորումը և նոր հոդվածներով մեղադրանքների առաջադրումը, թերևս կնշանակի, որ Ռոբերտ Քոչարյանին դատապարտելը գերնպատակ է, որին ամեն գնով պետք է հասնել։

Այլ կերպ ասած՝ խնդիրը ոչ թե Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ճշմարտության բացահայտումն է, այլ ցանկացած գնով Քոչարյանին բանտ տանելը, որովհետև մեղադրող կողմը, տվյալ դեպքում դատախազությունը նախ պետք է պատասխան տա, թե ինչ հիմքով էր նման մղադրանք առաջադրել և ապօրինի կերպով շուրջ մեկուկես տարի ազատությունից զրկել նախկին նախագահին։ Եթե դատախազությունը չի կարողացել ժամանակին ճիշտ որակել տեղի ունացածը, եթե առաջադրվել է մեղադրանք՝ առանց լուրջ փաստերի, ապա այսօր առաջին խնդիրը, որը պետք է քննարկվի, դա նախաքննական մարմնի, այսինքն՝ դատախազության մասնագիտական որակի հարցն է։ Այսինքն՝ վերաորակավորման մասին խոսելուց առաջ դատախազությունը թերևս պետք է ներողություն խնդրի Ռոբերտ Քոչարյանից և 300․1 հոդվածով մեղադրվող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից՝ Սեյրան Օհանյանից, Արմեն Գևորգյանից, Յուրի Խաչատուրովից, ապա նաև խոստովանի, որ գտնվել է իշխանության քաղաքական ճնշումների տակ ու շինծու մեղադրանք է առաջադրել Նիկոլ Փաշինյանի պահանջով։

Ինչևէ, Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 30-ի դատական նիստում չի կարճել գործը՝ չնայած այն հանգամանքին, որ ՍԴ որոշումն արդեն հրապարակված է, ըստ որի՝ 300․1 հոդվածը Քրեական օրենսգրքում այլևս գոյություն չունի։ Աննա Դանիբեկյանը պատճառաբանել է, թե նիստին մեղադրող դատախազները ներկա չեն, ուստի գործի կարճելը ճիշտ չի լինի։ Մինչդեռ դատախազների բացակայությունը կամ ներկայությունը որևէ կապ չունի ՍԴ բարձր ատյանի դատարանի որոշման հետ, որը վերջնական է և բողոքարկման ոչ ենթակա։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ուրբաթ՝ ապրիլի 2-ին։ Դատախազությունն ու դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է կողմնորոշվեն՝ կասեցնել գործը և վերադառնալ իրավական դաշտ, թե՞ շարունակել քաղաքական կրկեսը։


Հայկ Դավթյան

դիտվել է 2063 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am