Թաղապետարանների շակալներն ուզում են իրենց սիրուհիներին բերեն, այստեղ նշանակեն. թիվ 133 մանկապարտեզ հաճախող երեխայի պապիկ (video)
Իրենց բարեկամներին, սիրածներին են ուզում բերել, ընդունել այս նորմալ աշխատող մանկապարտեզի տնօրեն, դրա համար են ընկեր Ժաննային հանում՝ հայտարարեց Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի նոր ընդունված սաներից մեկի ծնողը՝ Գևորգ Գևորգյանը, որը մանկապարտեզի բակ էր եկել բողոքի ակցիայի մասնակցելու և պահանջելու, որ վարչական շրջանի ղեկավարը վերականգնի տնօրենի պաշտոնում Ժաննա Մանուկյանին, որին ազատել է նախօրեին:
