Խաչատուրովի համար մի նոր մեղադրանք կհորինե՞ն. մեկնաբանում է պաշտպանը (video)
Ես դատարանից չէի սպասում այդպիսի ծաղր իրավաբանության հանդեպ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Սակայն դատախազների չներկայանալն ինձ համար սպասելի էր, քանի որ, արդեն, վերջին 3 տարում դատախազությունը որևէ պարագայում չի առաջնորդվում օրենքով։ Մենք ՀՀ-ում փաստացի ունենք այնպիսի Գլխավոր դատախազություն, երբ դատախազությունը դիտավորյալ դատական նիստերին չի գալիս և նիստը ձախողում է», - ասաց Պողոսյանը։
