Արարատի մարզպետը նախկինների հետ «տասովկաների» մեջ է

Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը՝ նույն ինքը՝ Ռազը, ացել է գործի: Մարզում շուրջօրյա ռեժիմով նախընտրական անցուդարձ է, մարզպետը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հրահանգով կապ է հաստատում նախկինների հետ՝ կլինի նա ՀՀԿ-ական, ԲՀԿ_կան, թե ՕԵԿ-ական եւ այլ կուսակցական, հանդիպում է նախաձեռնում եւ առաջարկում աշխատել իշխանության համար, որ հետո էլ իրենց համար <<լավ լինի>>: Ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության օրը նա հավաքել է մարզի մի խումբ համայնքապետերի, նրանց եւս հրահանգել, որ հենց այս պահից սկսում են աշխատանքները, որ սա իրենց կենաց-մահու խնդիրն է, եւ եթե պատվով դուրս գան այս կռվից, հաստատ ամեն ինչ լավ է լինելու: Ռազմիկ Թեւոնյանը միգուցե հասկանում է, որ ինքը մարզում չունի այն վարկանիշը, ինչը որ ունենա այդ մարզի հեղինակություն վայելող մարդիկ, օրինակ Ավշարի գինու գործարանի սեփականատեր Գրիգորյա եղբայրները, կամ Հովիկ Աբրահամյանն իր շրջապատով եւ հենց այդ պատճառով որոշել է ավելի վաղ սկսել աշխատանքները եւ աշխատել շուրջօրյաե գրաֆիկով:

Հիշեցնենք, որ Թեւոնյանը քաղաքականության մեջ նոր մարդ չէ: Նա 2008 թվականին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճամբարում էր, 2012 թվականին մարզում մեծամասնական ընտրակարգով թեկնածություն առաջադրեց , բայց պարտվեց ու չանցավ խորհրդարան, 2017 թվականին էլ Ելք դաշինքի ցուցակում էր, կրկին խայտառակ պարտություն կրեց: Շուրջ մեկ տասնամյակ քաղաքական պայքարում գտնվող այս անձնավորության բախտն այդպես էլ չբերեց եւ նրա աստեղային ժամը եկավ հեղափոխությունից հետո՝ Քաջ Նազարի բախտով: Ու հիմա Ռազմիկ Թեւանյանը խայտառակությունից փրկվելու գերմարդկային ջանքեր է գործադրում, որպեսզի որոշակի հաջողություններ կարողանա ապահովել իշխանության համար՝ տնօրինելով վարչական լծակների ու ռեսուրսների: Նա անգամ սեփական միջոցները չի քնայում եւ օղու տեսքով ընտրակաշառքի խոստումներ է տալիս:
Զզարմանալի չթվա, բայց այս մարդն անհաջողակ է անգամ բիզնես ոլորտում: Երասխի գինու գործարանը, որը պատկանում է Ռազմիկ Թեւոնյանին, այդպես էլ մեծ շուկա չմտավ եւ մնաց որպես լեւի բիզնես: Ռազմիկ Թեւոնյանը իր գործարանի օղին առանց ակցիզի վաճառում է մարզի համայնքի բնակչության վրա, իսկ ովքեր իրացնում են լեւի օղին, նրանք զբաղվում են նաեւ նախընտրական քարոզչությամբ:
Այսինքն Նիկոլ Փաշինյանը ճղճղում է, թե Հհայաստանում ապօրինի գործունեություն հնարավոր չէ ծավալել, բայց իր նշանակած պաշտոնյան այդ հարցում վառ օրինակ է, եւ ավելին, ունենալով բիզնես, պաշտոն է զբաղեցնում:
Հիշեցնենք, որ Թեւանյանի որդին՝ Սեդրակը ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավորներից է, որի մասին, անշուշտ, քչերն են լսել: Նա դասական կոճակ սեղմող է, որոնք նախկինում արժանանում էին Փաշինյանի քննադատությանը:

Անի Սահակյան

դիտվել է 2018 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am