Հեռուստատեսային կապուղիների համար մրցույթին մասնակցած կազմակերպություններից մի քանիսը, որոնք շահել են հանրային մուլտիպլեքսի սլոթները եւ ներդրումներ անելու մեծ-մեծ պարտավորություններ ստանձնել, կանգնել են փաստի առաջ։ Հայաստանի քանդվող ու սնանկացող տնտեսությունն այդքան հնարավորություններ չի ընձեռում՝ մեծ ներդրումներ անելու, եւ գրեթե բոլորը ֆինանս հայթայթելու խնդիրներ ունեն։ Նրանցից մի քանիսն անգամ մեծ պարտքեր են կուտակել՝ չվճարված աշխատավարձի տեսքով։
Մեզ ասացին, որ հեռուստաընկերությունները հիմա բանակցում են որոշ բանկերի հետ՝ վարկ վերցնելու համար։ Եվ անգամ արդեն համաձայնության են եկել։ Ուշագրավ է, որ բանկում գրավադրվելու է ոչ թե ռեալ գույք կամ հզորություններ, այլ հենց կապուղին աշխատեցնելու լիցենզիան, որը նրանց տրվել է 7 տարի ժամկետով։ Փաստորեն, լիցենզիան նույնպես հարստություն է, որի դիմաց կարելի է վարկ ստանալ։ Հետաքրքիր է՝ եթե վարկը չկարողանան վճարել, եւ այդ լիցենզիան անցնի վարկ տված բանկին, ի՞նչ է անելու բանկը դրա հետ։
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը