Եթե այս ծախու արարածները կարողացան վերարտադրվել, ապա թուրքական կապիտալն է գալու Հայաստան: Հայաստանի թուրքական իշխանությունն այնպես է անելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նույնիսկ արտագաղթելու տեղ չի ունենալու շուտով, իսկ իր երկրում, լավագույն դեպքում կարող է միայն չարքաշ մի աշխատանք գտնել, թուրք գործատուների ձեռի տակ։ Համապատասխան օրենսդրական փոփոխություններով, ուղի են հարթելու, որպեսզի թուրք գործարարները կարողանան այստեղ հսկայական հողատարածքներ, ընկերություններ, գործարաններ, շենքեր գնել, հիմնավոր արմատանալ և թրքացնել այս երկիրը։ Ահա այս ամենի նպատակով է նիկոլը հայտարարում, թե եկեք թուրքիային այլևս թշնամի չդիտարկենք: Սա հստակ ծրագիր է. թուրքական տնտեսության լծակներով այնպիսի իրավիճակ ստեղծել Հայաստանում, որ Ռուսաստանը դուրս բերի իր ռազմաբազան, վերջինիս նպատակահարմարությունը զրոյական համարելով։ Եվ այդպես էլ լինելու է: Եթե այստեղ ամեն ինչ թուրքինն է լինելու, էլ ռուսն ումից է Հայաստանը պաշտպանելու, թուրքին թուրքի°ց...։ Արդյունքում, Ռուսաստանը դուրս կգա այս տարածաշրջանից, Հայաստանը կդառնա թուրքական տիրապետությամբ հողատարածք, ճորտացված հայերով: Սա «նիկոլ» թուրքական պրոյեկտն է՝ թուրքական կապիտալն ընդդեմ ռուսական ռազմական ներկայության մարտավարությամբ: Եվ բոլոր նրանք, ովքեր կանգնում են այս ազգադավի կողքին, բառիս ուղղակի իմաստով, օգնում են թուրքերին... Պայքարս մի վայրկյան անգամ չեմ դադարեցնելու: Ազատագրելու եմ Հայրենիքս թուրքահպատակ կապիտուլյանտի իշխանությունից ամեն գնով: Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը