ԱԳ նախարարը՝ Արմեն Գրիգորյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու հայտարարության մասին (video)
Եթե արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ, ուրեմն՝ Թուրքիայի հետ բանակցություններ գոյություն չունեն. որեւէ ձեւաչափով բանակցություններ այսօր չկան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Հարցին՝ այդ դեպքում ԱԽ քարտուղարն ինչի մասին է խոսում, երբ ասում է՝ Թուրքիայի հետ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ անել, Այվազյանը չմեկնաբանեց՝ խնդրելով այդ հարցն ուղղել ԱԽ քարտուղարին։
