«Թուրքական գամբիտը»՝ տխրահռչակ 300.1 հոդվածով ու Նիկոլի ձեռքերով

Շախմատից քիչ թե շատ տեղյակները գիտեն, իհարկե, որ գամբիտը այնպիսի սկզբնախաղն է, որի ժամանակ զոհաբերվում է որևէ խաղաքար (սովորաբար՝ զինվոր, նույն ինքը՝ «պեշկա»)՝ ակտիվ դիրք ստանալու կամ հարձակում սկսելու նպատակով:

Սահմանադրական դատարանը, ինչպես հայտնի է շատերին, մարտի 26-ին հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որն, ըստ էության, դառնում է անվավեր: Ըստ ՍԴ որոշման՝ այդ տխրահռչակ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին:

Նկատենք, որ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ավելորդ չէ ընդգծել, որ «թավշյա» բաշիբոզուկաների կողմից Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Արցախի ազատամարտի հերոսներ, Արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակում անուրանալի ներդրում ունեցած գեներալ-գնդապետներ Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի դեմ իրականացվող հետապնդումը խարսխված էր հենց այդ չարաբաստիկ 300.1 հոդվածի վրա: Փաշինյանական հանցավոր վարչախմբի բստրած այսպես կոչված՝ «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի» հիմնաքարն էր այդ հոդվածը:

Ի՛նչն է հատկանշական: Դեռ 2018-ի ամռանը, երբ նոր-նոր իշխանության եկած նիկոլ փաշինը հրահրեց այդ վայրիվերո հետապնդումը, իբր թե՝ «մարտի 1-ը» բացահայտելու պոպուլիստական ու սնամեջ շղարշով, երբ հայտնի դարձավ, թե որ հոդվածով ու ինչ մեղադրանք է ներկայացված 2008-ի փետրվար-մարտին պաշտոնավարած պետական ու ռազմական բարձրաստիճան գործիչներին, բազմաթիվ իրավագետներ, փորձագետներ, մեկնաբաններ նշեցին, որ 300.1 հոդվածը սնանկ է, և առնվազն՝ խոցելի է դրա վրա հիմնված մեղադրանքը՝ «սահմանադրական կարգը տապալելու» վերաբերյալ:

Այսինքն, նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարարների, գլխավոր շտաբի նախկին պետերի, առհասարակ՝ մեր երբեմնի Զինված ուժերում անվիճելի հեղինակություն վայելող ռազմական գործիչների դեմ նիկոլ փաշինի նախաձեռնած հետապնդումը ի սկզբանե էլ սնանկ էր, չասած այն մասին, որ ակնհայտ քաղաքական էր և այլ ստոր նպատակներ հետապնդող:

Թեպետ ինչո՞ւ՝ «չասած»: Իրավագետները դեռ կվերլուծեն 300.1-ի հետ կապված թնջուկը: Զուտ մասնագիտական տեսանկյունից, դա լավ դիպլոմայինի, եթե ավելի լայն վերցնենք, անգամ թեկնածուական թեզի թեմա է: Բայց մեզ հետաքրքրողը դա չէ, այլ երևույթը՝ իր քաղաքական ամբողջության մեջ՝ հետագծով ու հետևանքներով:

Մեր դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ 2018-ի ամռանը, այսինքն՝ Հայաստանի պետական իշխանությունը անարյուն հեղաշրջմամբ զավթելուց անմիջապես հետո, նիկոլ փաշինի ձեռքերով, նրա թուրքական տիկնիկավարները նախաձեռնեցին այն ազդեցիկ ու հեղինակավոր գործիչների չեզոքացումը, որոնք կարող էին ակտիվորեն խանգարել Արցախի ու, առհասարակ, Հայաստանի վերացման ծրագրերի իրականացման ընթացքին: Պատահական չէ, որ այս շինծու «գործի» առանցքային դերակատարներից մեկը սորոսաթուրքական 5-րդ շարասյան հետ ասոցացվող մեկն էր, որի համար յուրայինները դասավորել են ՀՔԾ պետի պաշտոնը, իսկ մեկ այլ, արդեն ակնհայտորեն սորոսաթուրքական շրջանակի ներկայացուցիչ էլ նշանակվեց արդարադատության նախարար:

Իրականությունն այն է, որ հիշյալ 300.1 հոդվածի միջոցով թուրքական գործակալները գործնականում մեկուսացրեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ընդհանուր առմամբ 537 օր կամ շուրջ 1 տարի 6 ամիս զրկված էր ազատությունից: Ի լրումն, դատական անհեթեթ քաշքշուկի մեջ էին ներքաշված նաև Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը: Իսկ Միքայել Հարությունյանը մինչ օրս էլ ստիպված է բացակայել Հայաստանից, ավելին՝ նիկոլ փաշինի հակահայ իշխանությունը մերժեց այս վերջին «տարօրինակ պատերազմի» օրերին Հայրենիք վերադառնալու և օգտակարպ լինելու վերաբերյալ Միքայել Հարությունյանի խնդրանքը: Այս՝ առանձնապես չշոշափվող դետալը, ի դեպ, նմանապես վկայում է, որ «մարտի 1-ի» կամ «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման» շինծու գործի առանցքային նպատակը նշված գործիչների մեկուսացումն էր, նրանց ակտիվության հնարավոր նվազեցումը:

Իսկ դա, կրկնակի շեշտադրմամբ, բխում էր հենց թուրքական շահերից: Առաջինը, ինչպես արդեն նշեցինք, Ռոբերտ Քոչարյանի և մյուս պետական, ռազմական գործիչների մեկուսացման, նրանց դատական գործով ու նման մեղադրանքներով կաշկանդելն էր: Միաժամանակ, թրքահպատակ «թավշոները» թիրախավորել էին հատկապես հայ-ռուսական բարեկամական կապերում մեծ դեր ունեցած գործիչների, ինչը Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից չէր կարող չընկալվել որպես ՀՀ նոր իշխանության թշնամանքի լրացուցիչ դրսևորում (մյուս հակառուսական քայլերի հետ զուգորդված), ու հենց այդպես էլ ընկալվեց:

Հիմա, երբ թուրք-սորոսական շրջանակները գործնականում իրենց եղկելի ու սև գործն արել են, մեր մեջ ասած, արդեն այնքան էլ էական չեն ո՛չ 300.1 հակասահմանադրական հոդվածը, ո՛չ էլ դրա «ասեղով» կարված անհեթեթ «գործը»: Էականը հետևանքներն են, առավել ևս՝ անդառնալի՛, ցավալի՛ հետևանքները:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1548 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am