Պետությունը չհանձնելու պայքար.Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ կստանա՞

ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։ Իսկ այս գործով անցնում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։
Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը իր փաստաբանական խմբի հաշվարկով 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ երեք տարի շարունակ որոճացել է այս գործը եւ թմբկահարել նախագահի դեմ կարած գործը: Երեք տարի անց, բարձր դատարանն իր բարձունքում գտնվեց: Թեպետ իշխանությունն առաջին օրից էր հասկանում, որ այս շինծու գործը փշրվելու է ՍԴ-ում, քանի որ բարձր դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանը կամք եւ սկզբունքայնություն էր ցուցաբերել եւ մերժել իշխանության խաղի կանոններով արդարադատություն իրականացնել, հենց այդ պատճառով սկսվեցին նրա եւ ՍԴ դեմ արշավանքները, որոնք թվում էր, թե պսակվեցին իշխանության հաղթանակով, Հրայր Թովմասյանին զրկեցին նախագահությունից, եւս մի քանի սկզբունքային դատավորները ընդհանրապես ուղարկվեցին թոշակի, փոխարենը դատարան ներդրեցին իրենց սրտի դատավորներին, որպեսզի նախեւառաջ այս գործը իրենց ուզածով հանգուցալուծեն: Դա իշխանություններին չհաջողվեց, որովհետեւ ՍԴ կամային դատավորները պայքարեցին մինչեւ վերջին շունչը՝ չվախենալով հեղափոխական զանգվածների հարձակումներից: Հրայր Թովմասյանի եւ Արեւիկ Պետրոսյանի ջանքերով գործի քննության գրավոր ընթացակարգը փոխվեց բանավորի, իսկ Հրայր Թովմասյանի՝ դատարանին ուղղված հորդորը վստահաբար իր ազդեցությունն ունեցավ.«Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանին պարտավորեցնում է, որպեսզի մնա իր բարձր դիրքում, որպեսզի որևէ կասկած չթողնի հանրության մոտ, որ Սահմանադրական դատարանն այս ամբողջ ընթացքում անաչառ է և իր համար զուտ իրավական վերլուծություններն ու փաստերն է: Հակառակ պարագայում կստեղծվի և կխորանան այն դիտարկումները, այն մոտեցումները, այն կարծիքները, որ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին երկու տարում ընթացող պրոցեսները ունեցել են բացառապես քաղաքական նպատակներ՝ սկսած սահմանադրական փոփոխություններից, Սահմանադրական դատարանի տարբեր դատավորների հետապնդումներից, և սահմանադրական կազմի փոփոխությունը կրել է բացառապես մեկ նպատակ՝ պայմանավորված այս գործով: Եվ Սահմանադրական դատարանը պարտավոր է ապացուցել, որ դա այդպես չէ», - նշեց Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը ինչպես եւ խոստացել էր, մինչեւ վերջին պահը պահեց իր խրամատը, չնահանջեց ոհմակային հարձակումներից, անգամ երբ իր 16 տարեկան դուստրերին էին հետապնդում, հիվանդ հորն ու հարազատներին, նա դարձավ հետհեղափոխական Հայաստանում պետականությունը փրկելու, ապօրինությունների դեմ պայքարող այն եզակի մարտիկներից մեկը, ով իր վճռականությամբ թերեւս համարձակություն ներշնչեց շատերին, արդյունքում բարձր դատարանն էլ մնաց իր բարձունքում, եւ եթե Զինված ուժերի Գլխավոր շտաբում եւս նման սկզբունքայնություն ու վճռականություն դրսեւորեին, թերեւս այսօր բոլորովին այլ պատկեր կունենայինք: Եթե Օնիկ Գասպարյանն էլ պատերազմի առաջին օրերին վերլուծելով իրավիճակը ակտիվ գործողությունների անցներ՝ չվախենալով Նիկոլ Փաշինյանից, Աննա Հակոբյանը դուրս կմղվեր հրամանատարական բունկերից եւ երրորդ-չորրորդ օրը կկանգնեցվեր պատերազմը ու այսքան զոհեր, կորուստներ էլ չէինք ունենա:
Նիկոլ Փաշինյանը, թերեւս, եռամյա այս պայքարի վերջում հասկացավ, որ ՍԴ-ի հարցում անիմաստ է, հատկապես հիմա, երբ իշխանությունը զրկված է բոլոր հենարաններից, չի բացառվում, իհարկե, որ արտաքին ճնշումը եւս իր դերը խաղացել է, եւ Նիկոլ Փաշինյանը այսպիքով ճանապարհ է բացում Նիկոլ Փաշինյանի առջեւ՝ դրա դիմաց ՌԴ նախագահից ստանալով կյանքի , անվտանգության երաշխիքներ:

Անի Սահակյան

դիտվել է 9804 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am