Նիկոլ Փաշինյանի պլանը տապալված է

Սահմանադրական դատարանը (ՍԴ) Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, դա սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքն է, ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ ՍԴ որոշումը հրապարակել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ Սահմանադրական դատարանի որոշումները օրենք են և ենթակա անվերապահ կատարման։ Դրանք չեն կարող վիճարկվել որևէ այլ դատական ատյանում։

Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) հոդվածով սահմանվում է՝ «հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածը սահմանում է՝ «հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

Ինչպես հայտնի է, 300.1 հոդվածով Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգի տապալման համար։ Ահավասիկ եթե Սահմանադրական կարգի տապալման հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, կնշանակի հաջորդաբար դատարանը պետք է կարճի և կասեցնեի Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը։ Ավելին՝ երկրորդ նախագահն ունի սահմանադրական իրավունք՝ պահանջելու հատուցում՝ իր անվանն ու համբավին հասցված բարոյական վնասի, ինչպես նաև իրեն մեկուկես տարի ազատությունից ապօրինաբար զրկելու համար։

 Այսպիսով՝ տեղի ունեցավ այն, ինչն ակնհայտ էր անգամ իրավաբանականի առաջին կուրսի տարրական գիտելիքներ ունեցող ուսանողի համար։ Սահմանադրական կարգի տապալման նկարագրությունը 300.1 հոդվածով սահմանված չէ, հետևաբար որևէ դատարան չի կարող որոշել այդ հանցանքի իրագործումը՝ անկախ նրանից, թե ում է վերագրվում հիշյալ արարքը։ Նման մեղադրանքի վերագրումը հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կրկնակի աբսուրդի ժանրից է, որովհետև 2008 թվականի Մարտի 1-ին Քրեական օրենգրքի 300.1 հոդվածը գոյություն չի ունեցել․ այն Քրեական օրենսգրքում ներմուծվել է հետագա խմբագրման ժամանակ։ Իսկ օրենքը, ինչպես հայտնի է, հետադարձ ուժ չունի։

Իշխանության գալու առաջին իսկ օրվանից երկրորդ նախագահի դեմ անձնական վրեժի հիմքով քաղաքական հետապնդում սկսած Նիկոլ Փաշինյանն ու նրա կիսագրագետ իրավաբանների թիմը հերթական ֆիասկոն է ապրում։ Ո՛չ Սահմանադրական դատարանի դեմ սկսած պատերազմը, ո՛չ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից ապօրիանաբար զրկելը, ո՛չ Հրայր Թովմասյանի ընտանիքին ու մերձավորներին ԱԱԾ հարցաքննության հրավիրելն ու նրանց դեմ սարքած խայտառակ գործերը, ո՛չ ՍԴ մյուս դատավորների դեմ սկսած հետապնդումները, ո՛չ էլ Ալվինա Գյուլումյանին ու Ֆելիքս Թոխյանին ու Հրանտ Նազարյանին ՍԴ անդամությունից զրկելը, ո՛չ յուրային դատավորներին ՍԴ մտցնելը չփրկեցին իրավիճակը։ Մարտի 1-ի պատմական մեղքը կամայականորեն Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու Նիկոլ Փաշինյանի պլանը տապալված է։ Փաստորեն, մոտ երեք տարվա ջանքերը, անօրինական և հակասահմանադրական բազմաթիվ քայլերը զուր դուրս եկան։

Մարտի 1-ի թիվ մեկ քաղաքական և քրեական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ այդ փաստը վկայող օրինական դատավճիռ կա։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 7370 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am