Մակրոն-Էրդողան նոր առճակատում. Եվրոպայի միակ հարձակվողը

«ԵՄ-ն կսառեցնի Թուրքիայի հետ համագործակցությունը՝ Անկարայի կողմից նոր սադրիչ գործողությունների դեպքում»՝ ամփոփելով ԵՄ անդամ պետությունների ղեկավարների հեռավար գագաթաժողովի արդյունքները, նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մենք կշարունակենք համագործակցել Թուրքիայի հետ ներգաղթյալների խնդրի լուծման ֆինանսավորման, բարձր մակարդակում երկխոսության և մաքսային միության արդիականացման շուրջ։ Բայց, եթե Թուրքիան կառուցողական դիրքորոշում չորդեգրի՝ վերադառնալով միակողմանի գործողություններին կամ սադրանքներին, մասնավորաբար, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ապա մենք անկասկած կսառեցնենք [Անկարայի հետ] համագործակցությունը», ասաց Եվրահանձնաժողովի նախագահը։

Թուրքիայի՝ երբեմն սանձարձակ գործողությունները, իհարկե, Եմ-ում հստակ գիտակցում են, սակայն ժամանակ առ ժամանակ նրանք խստացնում են քննադատական տոնայնությունը, սակայն Թուրքիան էլ իր հերթին՝ սադրում է ԵՄ երկրներին՝ «շատ դժգոհեք՝ փախստականներին բաց կթողնեն դեպի ԵՄ...» տոնայնությամբ:

Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են։ Այս անգամ դիվանագիտական սկանդալի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հնչեցրած հայտարարություններն էին։
Օրերս, ամենամեծ լսարան ունեցող ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի՝ France 5-ի եթերում հեռարձակված մի հաղորդման ընթացքում, որն ամբողջությամբ նվիրված էր Թուրքիայի նախագահին, Էմանյուել Մակրոնը հայտարարեց, թե պաշտոնական Անկարան մտադիր է միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին։ «Մեր հաջորդ ընտրություններին միջամտելու փորձեր են լինելու։ Փորձ է կատարվում ազդել հանրային կարծիքի վրա», - պնդում էր Մակրոնը՝ France 5-ի լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք խոսքը Թուրքիայի մասին է, դրական պատասխան տալով։ «Դա հստակորեն գրված է, և այդ սպառնալիքները այնքան էլ քողարկված չեն», հավելեց Մակրոնը։

Պաշտոնական Անկարայի պատասխանը գրեթե նույնքան կոշտ էր։ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը Անկարայում տարածած գրավոր հայտարարության մեջ դատապարտեց Մակրոնի այս հայտարարությունները՝ պնդելով, թե դրանք հակասում են պետությունների միջև ձևավորված վաղեմի դաշնակցային հարաբերությունների ոգուն։ «Մենք կարծում ենք, որ նախագահ Մակրոնի այս հայտարարությունները, որոնք հնչեցվել են մի իրավիճակում, երբ քայլեր են ձեռնարկվում երկու երկրների միջև առկա լարվածությունը վերացնելու, դրանք բարեկամության և կայունության հուն վերադարձնելու ուղղությամբ, ոչ պատշաճ են և անհետևողական», - նշում էր թուրքական դիվանագիտական գերատեսչության խոսնակը։ Աքսոյի խոսքով. «Նախագահ Մակրոնի կողմից` ուղղորդող հարցերին ի պատասխան արված այս հայտարարություններն անընդունելի են»։

Մակրոնի հայտարարություններին Անկարայի նման կոշտ արձագանքը պատահական չէ։ Ֆրանսիական հեռուստաալիքի եթերում Էմանյուել Մակրոնը պնդում էր, որ Անկարան միայն ընտրական պրոցեսներին միջամտելով չի սահմանափակվում։ Ֆրանսիայի նախագահի խոսքով` թուրքական իշխանություններն իրենց օտարերկրյա դաշնակիցների հետ միասին հետևողականորեն փորձում են խաթարել Փարիզի և իսլամական աշխարհի հարաբերությունները։

«Հստակ էր, որ անցած տարվա աշնանը մենք կեղծ լուրերի տարածման քաղաքականության ականատեսը դարձանք։ Այդ ստերը տարածում էր պետությունը, տարածում էին թուրքական պետության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, նաև Քաթարի վերահսկողության տակ գործող որոշ մեծ հեռուստաալիքներ», - հայտարարում էր Ֆրանսիայի նախագահը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Դոհայում գործող «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը։
Կեղծ լուրերի ամենավառ օրինակ որպես Էմանյուել Մակրոնը մատնանշում է «Շարլի Էբդո» երգիծական հանդեսի կողմից Մոհամեդ Մարգարեի ծաղրանկարների տպագրության շուրջ 2020-ի աշնանը ծագած սկանդալը։ «Ասում էին, թե ես իբր կողմ եմ արտահայտվել այդ ծաղրանկարներին։ Ես երբեք նման բան չեմ ասել։ Բայց իմ մեկնաբանությունները նենգափոխվեցին, և Ֆրանսիան սկսեց ներկայացվել որպես մի երկիր, որը խնդիրներ ունի իսլամի հետ», - հայտարարում էր Մակրոնը։
Ըստ էության, Մակրոնը ԵՄ անդամ պետության միակ առաջնորդն է, որը ժամանակ առ ժամանակ համարձակվում է ընդվզել թուրքական զավթողական քաղաքականության դեմ, Էրդողանի հանդուգն քաղաքականությանը հակադարձել: Մի փաստ, որ ԵՄ անդամ այլ պետությունների առաջնորդներից չի նկատվում...

Հիշեցնենք, որ Փարիզի և Անկարայի հարաբերությունները սկսեցին լարվել անցած ամռանը, երբ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ծագած միջպետական վեճի ընթացքում Ֆրանսիան իր աներկբա աջակցությունը հայտնեց Հունաստանին և Կիպրոսին՝ այս պետություններին նաև ռազմական օժանդակություն ցուցաբերելով։ Հոկտեմբերին արդեն հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ Մակրոնը դարձավ առաջին օտարերկրյա առաջնորդը, որ հրապարակայնորեն հայտարարեց Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի զինյալների՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտական գործողություններին մասնակցության մասին։

Փարիզի և Անկարայի միջև դիվանագիտական ճգնաժամը, սակայն, գագաթնակետին հասավ երբ Ֆրանսիայի կառավարությունը շրջանառության մեջ դրեց այսպես կոչված` «իսլամական անջատականության» դեմ պայքարի մասին օրենսդրական փաթեթը, որը Թուրքիան և մի շարք այլ իսլամական երկրներ որակեցին որպես Ֆրանսիայում բնակվող մահմեդականների իրավունքները սահմանափակելու փորձ։ Ֆրանս-թուրքական ճգնաժամը էլ ավելի խորացավ, երբ նոյեմբերի սկզբին Մակրոնի վարչակազմը հայտարարեց թուրք ազգայնականների միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայի տարածքում արգելելու մտադրության մասին։ Այս տարեսկզբին, սակայն, երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը որոշակիորեն թուլացավ։ Մակրոնի խոսքով տարեսկզբից Փարիզում սկսեցին զգալ, որ Թուրքիայի նախագահը փորձում է բարելավել հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ «Ես, սակայն, չեմ ցանկանում վերականգնել բնականոն հարաբերությունները, քանի դեռ Թուրքիան նման երկիմաստ քաղաքականություն է վարում», - France 5-ին տված հարցազրույցում հայտարարում էր Էմանյուել Մակրոնը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2150 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am