Հայաստան մուտք գործած շվեդական ընկերությունը գործունեություն է ծավալում գեյմինգի ոլորտում՝ մատուցելով Live Casino-ի ծառայություններ. բնականաբար, պսևդո֊նախարարը շրջանցում է այս չափազանց նուրբ պահը
![Հայաստան մուտք գործած շվեդական ընկերությունը գործունեություն է ծավալում գեյմինգի ոլորտում՝ մատուցելով Live Casino-ի ծառայություններ. բնականաբար, պսևդո֊նախարարը շրջանցում է այս չափազանց նուրբ պահը](/timthumb.php?src=/disc/25-03-21/75279d29917c62e881a073c5e6c0e438.jpg&w=708)
Պսևդո֊կառավարության էկոնոմիկայի պսևդո֊նախարարն այսօր հայտարարել է շվեդական «խոշորագույն ընկերության» Evolution-ի՝ Հայաստան մուտք գործելու մասին։ Հայտարարությունը համեմված է մի շարք պաթետիկ որակումներով ու սահմանումներով՝ «կադրերի դարբնոց», «բարձրակարգ մասնագետներ», «համաշխարհային որակ»։
Իսկ հիմա ամենահետաքրքիրը։
Վերոնշյալ շվեդական ընկերությունը գործունեություն է ծավալում գեյմինգի ոլորտում՝ մատուցելով Live Casino-ի ծառայություններ։ Բնականաբար, պսևդո֊նախարարը շրջանցում է այս չափազանց նուրբ պահը՝ սահմանափակվելով պարզապես «ուղիղ հեռարձակման ծառայություններ»֊ով։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս «իշխանությունների» տնտեսական քաղաքականության, ներդրումների ներգրավմանն ուղղված քայլերի մասին։
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից