Արամ Հարությունյանի վարորդի եղբայրը կարեւոր պաշտոնի է անցել. նա մեղադրվում էր կաշառակերության մեջ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետի պաշտոնն արդեն մեկ ամիս է զբաղեցնում է Արմեն Լաբլաջյանը: Բնապահպանության նախարարությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ Լաբլաջյանը մասնակցել է քաղծառայության մրցույթին եւ հաղթող է ճանաչվել. նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի մայիսի 4-ի հրամանով նա նշանակվել է այդ պաշտոնում: Արմեն Լաբլաջյանը բնապահպանության նախկին նախարար (ներկայումս ԱԺ պատգամավոր) Արամ Հարությունյանի վարորդի՝ Սամվել Լաբլաջյանի եղբայրն է: Նա բնապահպանության նախարարության տեսչության անտառների վերահսկողության պետն էր: 2014 թվականի օգոստոսի 26-ի իր աշխատասենյակում ձերբակալվեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: Ձերբակալությունից 72 ժամ անց նա կալանավորվեց կաշառք ստանալու մեղադրանքով: Դատական տեղեկատվական համակարգից armtimes.com-ը տեղեկանում է, որ Արմեն Լաբլաջյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, իր լիազորությունների շրջանակներում ծառայության գծով, հովանավորչության եւ թողտվության համար «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Հենրիկ Վաչագանի Մարտիրոսյանից 2014 թվականի մայիս ամսին պահանջել եւ Զարզանդ Կարապետյանի փոխանցմամբ ստացել է ընդհանուր խոշոր չափերի հասնող՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Ոստիկանության լրատվականի տարածած տեսանյութի համաձայն էլ Արմեն Լաբլաջյանը թույլատրել է մի շարք քաղաքացիների առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզի Գետամեջ, Կապուտան, Ջրաբեր եւ Ֆանտան համայնքներից տեղափոխել մեծ ծավալի սեւ հող եւ չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար ստացել է ընդհանուր 975 հազար դրամ: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ընթացած դատական պրոցեսի ժամանակ նա արդարացվեց հանցադեպ չլինելու հիմքով: Հարկ է հիշեցնել, որ Արամ Հարությունյանը 2014-ից 2015 թվականը զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը: Դատավարության ընթացքում երեք անգամ փոխվել է Արմեն Լաբլաջյանի մեղադրանքը, իսկ վերջում նա արդարացվել է: Մեղադրող դատախազը դիմել էր վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարան, սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն անփոփոխ է մնացել: Նույն քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նաեւ բնապահպանության նախարարության Արագ արձագանքման խմբի աշխատակից Զարզանդ Կարապետյանը, որն, ի դեպ, նախկին նախարար Արամ Հարությունյանի ընկերոջ տղան է: Նա նույնպես դատավարության ընթացքում արդարացվեց: Արմեն Լաբլաջյանն այսօր արդեն հարցազրույցներ է տալիս եւ խոսում մայրաքաղաք Երեւանի բնապահպանական խնդիրներից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am