Ես չեմ կարծում, որ ընդդիմության քայլերն արդյունք չեն տվել. միգուցե ամբողջական արդյունք չեն տվել, բայց նաեւ ակնհայտ է, որ նաեւ ընդդիմության պրեսինգի արդյունքում այս կապիտուլյանտը որոշեց երկրորդ անգամ հրպարակ բերել արտհերթի օրակարգը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով նրան, թե արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին եւ ով կգլխավորի ցուցակը, Շարմազանովն ասաց. «Մի մարդու, այն էլ կապիտուլյանտի ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն լինում: Երբ ինքը հրաժարական կտա, երբ ԱԺ-ն երկու շաբաթում նոր վարչպետ չի ընտրի, երբ ԿԸՀ-ն դե յուրե կհրպարակի ընտրության օրը եւ մենք կիմանանք, որ ՀՀ-ն մտնում է ընտրական փուլ, այդ ժամանակ կասենք մեր կարծիքը: ՀՀԿ-ի օրակարգում ընտրությունների հարց այս պահին դրված չի»:
Նա հավելեց, որ իրենց օրակարգը չի փոխվել՝ վարչպետի հրաժարական եւ հեռացում:
Հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ քայլերով են հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, Շարմազանովը պատասխանեց. «Քայլերը կանենք կտեսնեք: Երբ որ հեռացնենք, կտեսնեք: Դեռ կարողանում է մնալ»: Նա ընդգծեց, որ ինքը անօպրինական ճանապարհներին դեմ է. «Բանավեճի մեծ թեմա է՝ ապստամբությունն օրինական է, թե անօրինական: Օրենքն է մարդու համար, թե մարդն է օրենքի համար: Կարեւորը պետության շահն է, բայց ես ցնցումներին դեմ եմ»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը