Թուրքերի հետ ջան-ջիգյար, ռուսների հետ հզոր բանակ. 1 օրում՝ 2 հակասություն

Երեկ հայ-ռուսական հարաբերությունների խորացման վերաբերյալ, պայմանավորված տարածաշրջանում ձևավորված նոր իրողություններին, պաշտոնական Երևանից հնչել է մի կարևոր արձանագրում:

ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն արձանագրել է, որ գործ ունենք թուրքական բանակի հետ, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցնենք այդ սպառնալիքին:

Նա, մասնավորապես արձանագրել է, որ պատերազմից հետո տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը փոխվել է, մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է: «Դե ֆակտո գործ ունենք թուրքական բանակի հետ։ Որպեսզի կանխենք այդ սպառնալիքը, բնական է, որ մեր բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցնենք այդ սպառնալիքին։ Բանակի բարեփոխումներն ուղղված են դրան։ Բացի դրանից, մենք վերանայում ենք նաև սպայի դերը», - ասել է Վաղարշակ Հարությունյանը։

Նշենք, որ մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։

Ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած մամլո հաղոր դագրության՝ անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ «Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ», ասվում էր ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Մի կողմից ՀՀ պաշտպանության նախարարը, փաստորեն, արձանագրում է, որ հայկական բանակը կարող է բախվել թուրքական բանակի հետ՝ նոր պատերազմում և դրա համատեքստում նախանշում, որ արժե Ռուսաստանի հետ փոխգործակցությունն էլ ավելի խորացնել, մյուս կողմից, սակայն երեկ հնչել է մեկ այլ արձանագրում, որը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում, թե արդյոք ՀՀ իշխանություններն ունեն ամուր, գիտակցված դիրքորոշում Հայաստանի և Արցախի ապագայի հարցում:

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով առաջընթաց կա, երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա տեղեկացրել է, որ այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ: Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհ: Ըստ նրա՝ խոսքը սովետական ժամանակվա ենթակառուցվածքների վերականգնման մասին է՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Հիմա Հայաստանի «թավշյա» իշխանությունների մոտ կա՞ միասնական դիրքորոշում երկրի կարևորագույն խնդիրներից մեկի՝ անվտանգության պահպանման և արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ՝ դեպի ո՞ր կողմ է ձգտում Հայաստանը...

Դեպի Ռուսաստա՞ն, որպեսզի երկրի անվտանգությունը, թե՞ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոմունիկացիաներն է բացում... Թե՞ միաժամանակ հարևանություն ու թշնամություն են պատրաստվում անել թուրք-ադրբեջանական դաշինքի հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2486 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am