Ժամանակակից Ռուսաստանի նոր քարոզչությունը. «Ամերիկայի ձայն»

Ժամանակակից Ռուսաստանն օգտագործում է քարոզչության այնպիսի միջոցներ, որոնց մասին Խորհրդային Միությունում նույնիսկ տեղյակ էլ չէին: «Ժամանակակից Ռուսաստանի քարոզչությունը զվարճացնում, շփոթեցնում և ճնշում է լսարանին»։ Խորհրդային Միությունը փլուզվել է ավելի քան քառորդ դար առաջ, իսկ խորհրդային քարոզչության դպրոցը շարունակում է ապրել և զարգանալ ժամանակակից Ռուսաստանում, ասում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի ավագ խորհրդական Սքոթ Ռոլանդը: Սակայն, եթե Խորհրդային Միության քարոզչությունը կարող էր մատնանշել Խորհրդային Միության որոշակի իրական ձեռքբերումներ օրինակ՝ տիեզերագնացության ոլորտում, այսօրվա Ռուսաստանը զարգացած երկրների համեմատ որևէ ձեռքբերում նժարին դնել չի կարող: Փոխարենը ժամանակակից ռուսական քարոզչությունը անհամեմատ զարգացել է խորհրդային տարիների համեմատ. եթե Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեին «Պրավդա» եւ «Իզվեստիա» թերթերի նման քարոզչության ընդամենը մի քանի մարմին, ապա այսօրվա Ռուսաստանը հովանավորում է հարյուրավոր քարոզչական մարմինների՝ «Ռուսաստանն այսօր» և «Սպուտնիկ» հսկաներից մինչև անհայտ առցանց էջեր: Ռուսաստանն ունի նաեւ իր սեփական, պետության կողմից ֆինանսավորվող թրոլների բանակ. «Թրոլներն աշխատում են օր ու գիշեր, 12-ժամյա հերթափոխներով, յուրաքանչյուրը պարտավոր է օրն առնվազն 200 բառից բաղկացած 125 գրառում և մեկնաբանություն կատարել»: Սքոթ Ռոլանդի խոսքով, ռուսական թրոլներին բացահայտելը հեշտ է՝ բավական է կիսվել սոցիալական ցանցերում Ռուսաստանին վերաբերող վիճելի տեղեկատվությամբ, որից հետո հարյուրավոր թրոլներ գործին կմիանան: Հենց այդպես է նա մի քանի հարյուր թրոլներ բացահայտել Բելառուսում իր դիվանագիտական առաքելության ընթացքում: Ռոլանդի կարծիքով, առցանց տեխնոլոգիաների զարգացումն ու դրա հետ կապված տեղեկատվության բազմությունն իրականում խանգարում են քաղաքացիներին կենտրոնանալ կարևոր և վստահելի տեղեկատվության վրա. «Երբ տեղեկատվությունը սակավ է, մարդիկ նախընտրում են փորձագիտական կարծիքներ լսել: Այդպես էր Խորհրդային Միությունում, սակայն, այսօրվա տեղեկատվական տարափի պայմաններում, մարդիկ նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցցանցերով՝ իրենց ընկերներից»: Խնդրի միակ լուծումը Սքոթ Ռոլանդը տեսնում է իրական ճշգրիտ տեղեկատվության տրամադրման մեջ, որը սակայն լուրջ միջոցներ է պահանջում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am