Այսօր 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թմբկահար, ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն:
Ցավալի լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա ընկեր և գործընկեր ջազմեն Լևոն Մալխասյանը: Նրա խոսքով՝ Արմեն Թութունջյանը որևէ հիվանդությամբ չէր տառապում, հավանաբար, մահը վրա է հասել ինֆարկտի հետևանքով:
«Ես քիչ առաջ զանգահարել ու այդ մասին իր որդուց եմ իմացել: Թենիսի կորտերում է եղել: Երևի այս շոգ-կրակին թենիս խաղալն է նպաստել, որ ինքնազգացողությունը վատանա: Բայց մանրամասներին չեմ տիրապետում, նոր եմ իրենց տուն գնում», - տեղեկացրեց Մալխասը:
Aysor.am ցավակցում ու համբերություն է մաղթում Արմեն Թութունջյանի ընտանիքի անդամներին և նրա արվեստի հետևորդներին:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը