Ինչո՞ւ Ալիևը վերադարձնի գերիներին, եթե գիտի Փաշինյանի երազանքը

Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալվածները չեն համարվում ռազմագերի և կկանգնեն օրենքի առաջ, երեկ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարարությունը:

«Այն անձինք, որոնք նշված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի կողմից ուղարկվել են Ադրբեջանի տարածք ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերի: Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի: Նրանց վերաբերվում են համաձայն միջազգային իրավունքի և Ադրբեջանի օրենսդրության: Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերի համարվող բոլոր ձերբակալվածներին»,- հայտնեցին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Պաշտոնական Բաքուն, այսպիսով, պաշտոնապես հրաժարվում է հայ ռազմագերիներին հանձնել հայրենիքին: Ու սա այն պայմաններում, երբ միջազգային կառույցները շարունակում են կոչ անել, պահանջել Ալիևից, որպեսզի նա ռազմագերիներին ազատ արձակի:

Հայաստանի կառավարությանը սույն փաստը, չի էլ անհանգստացնում, նրանք մտածում են կոմունիկացիոն ուղիների բացման հնարավորությունների մասին: Ինչո՞ւ պետք է Ալիևը վերադարձնի մեր գերիներին, պատանդներին, եթե Փաշինյանն, ընկած երազանքների գիրկը անհամբերությամբ սպասում է, թե երբ է Հայաստանի համար ճանապարհային, երկաթուղային ճանապարհներ բացվելու:

Նկատենք, որ երեկ Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջեց անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են,մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում», - ասված է հայտարարությունում: Նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ հետաքննել բոլոր մեղադրանքներն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային վերաբերմունքը: Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին», - ասված է համատեղ հայտարարությունում: Նրանք ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ձերբակալվածներին՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների համաձայն։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ HRW-ն Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումները որակեց որպես պատերազմական հանցագործություն: Հայ ռազմագերիների հարցով բավականին սուր հայտարարությամբ հանդես եկավ Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը` նրանց խոշտանգումները համարելով պատերազմական հանցագործություն։ «Դաժան վերաբերմունքը, այդ թվում` հայ զինվորների խոշտանգումները, նողկալի են ու հանդիսանում են պատերազմական հանցագործություն», - հայտարարել էր կազմակերպության եվրոպական ու Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։ Նա նաև ասել է, թե խորը անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ անհետ կորած մի շարք հայ զինվորներին վերջին անգամ տեսել են ադրբեջանական բանտում, բայց նրանց մասին որևէ հաշվետվություն ստանալը ձախողվել է։

Մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանում դեռ գերության մեջ պահվող ռազմագերիները գտնվում են հետագա բռնությունների ռիսկի տակ, HRW-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել գերեվարվածների լիակատար պաշտպանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին ու հումանիտար օրենքներին համապատասխան` այդ թվում բացառելով վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։ Իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրի նրանց մասին, ում վերջին անգամ տեսել են ադրբեջանական բանտերում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3512 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am