Ռուս դեսպանը կանչվեց Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն պահում են Անկարային

Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականում մարտի 19-ին հրապարակվել է Հայաստան գործուղված թղթակից Ֆոստին Վենսանի ևս մեկ հոդված։ «Արմենպրես»–ի փոխանմամբ, լրագրողը հարցազրույցներ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, ինչպես նաև Հայաստանի բնակիչների հետ։

Լրագրողն անդրադարձել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ինչպես նաև այդ համաձայնության շրջանակում 1960 ռուս զինվորի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման նպատակով հինգ տարի ժամկետով տեղակայմանը: Նշվում է, որ ռուս զինվորականները տեղակայվել են նաև Հայաստանի հարավ-արևելքում` Սյունիքում: Ֆոստին Վենսանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի փետրվարի 22-ին արտահայտած այն մտքին, որ Երևանը հակված է 1995թ.-ից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը երկրի հյուսիս արևմուտքում, և, որ Ռուսաստանը նաև կօգնի բարեփոխել հայկական բանակը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա` ափսոսանքով հավելելով, որ չնայած դրա ակնհայտ լինելուն՝ ամբողջ աշխարհը աչք է փակում այդ հանգամանքի վրա։ Ռուսաստանի դերի կապակցությամբ Արա Այվազյանն ընդգծել է, որ Ռուսաստանը մեր ավանդական դաշնակիցն է, և նրա շնորհիվ է, որ աղետից խուսափեցինք: Եվ այսօր Ռուսաստանն է, որ թույլ է տալիս խուսափելու նոր լարվածությունից:

ՀՀ ԱԳ նախարարի արձանագրումն, անշուշտ կարևոր է, և վատ չէր լինի, եթե Փաշինյանի իմքայլականներն էլ են երբեմն խոսեին, արտահայատվեին Հայաստանի ու Արցախի թշնամիների գործունեության մասին, որոնց հետ նրանք հարևանություն անելու մտադրություն ունեն, առանց հասկանալու, որ գործ ունենք ամբողջովին այլ Թուրքիայի հետ:

Ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տարածաշրջանային կտրվածքով Թուրքիան գնում է դեպքի զավթողականություն: Այսպես, պարզվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման օրոք թուրքական դպրոցական դասագրքերը, որոնք հիմնված են աշխարհիկ վարդապետության վրա, ավելի ու ավելի շատ են շեշտադրում անում կրոնական հասկացությունների վրա, գրում է վերլուծաբան Ջեյմա Դորսը Eurasiareview-ի համար 28 հոդվածների վերլուծության հիման վրա հոդվածում:

Իսրայելական հետազոտական խումբը և բրիտանական Հենրի Ջեքսոն հաստատությունը «Դպրոցական կրթության ոլորտում խաղաղության և մշակութային հանդուրժողականության մոնիթորինգի ինստիտուտի» զեկույցում պնդում են, որ Թուրքիայի ուսումնական ծրագիրը ներառում է հակաամերիկյան և հակահայկական տրամադրություններ, և «համակրում է ԻՊ-ի և Ալ Քաիդայի դրդապատճառներին», շեշտադրում է կատարում բացառապես սունիթական մուսուլմանական ուսմունքներին և այնպիսի առարկաները, ինչպիսին է քրդերենը, փոխարինում է կրոնական դասերով:
Դասագրքերն առաջ են տանում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «թյուրքական աշխարհի գերակայությունը» և թուրքական կամ օսմանյան «աշխարհակարգի իդեալը»: «Կրթությունը երկիրը շարիաթի թիկնոցով փաթաթելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հիմնասյունն է...Կրթության նախարարությունը ճնշում է գործադրում քաղաքացիների վրա` պահպանելու պետական դպրոցներում իսլամական պրակտիկան»,-նշում է թուրք գիտնական Սոներ Չագաթայը: Քննադատները այս միտումը կապում են Էրդողանի իսլամիստական հակումների և «Մուսուլման եղբայրներին» աջակցելու հետ, ովքեր 2013-ին Եգիպտոսից վտարվելուց հետո իրենց տունը գտան Ստամբուլում: Էրդողանի՝ իսլամական գաղափարների գլխավոր պաշտպան հանդիսացող իր տեսակետը նրան մեծ հեղինակություն է բերել մուսուլմանական մեծամասնություն ունեցող տարբեր երկրների փողոցներում:

Հայաստանն այսպիսով, հայտնվել է թուրքական զավթողականության և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների արանքում, և կախված նրանից, թե ինչ հարաբերություններ կունենան Էրդողանն ու Պուտինը, կախված կլինի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Իսկ վերջին օրերին լարվածության որոշակի հիմքեր են նկատվում Ռուսաստանի ու Թուրքիայի համար, թեև դրանք առայժմ պաշտոնապես չեն արտահայտվում:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովն Իդլիբում դեէսկալացման գոտում իրավիճակի սրման կապակցությամբ հրավիրվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական բանակին մեղադրել է կիրակի Իդլիբի դեէսկալացման գոտում Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքում հիվանդանոցի գնդակոծման հետևանքով հինգ խաղաղ բնակիչի մահվան, ինչպես նաև այդ գոտում բնակելի թաղամասի և բեռնատարների ավտոկայանատեղի վրա հարձակման մեջ, ինչի արդյունքում, ինչպես հաղորդվել է, յոթ խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ Երխովը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան անհանգստություն են հայտնել հարձակումների հաճախականության աճի պատճառով տարածաշրջանում ծագած անվտանգության խնդրի կապակցությամբ: Նշվել է, որ հարձակումները տեղի են ունենում այն տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում, ինչը սպառնում է կայունությանն ու անվտանգությանն Իդլիբի դեէսկալացման գոտում:

Իսկ ահա ՆԱՏՕ-ում Ռուսաստանին եվրատլանտյան անվտանգության սպառնալիք են համարում: Ռուսաստանի «ագրեսիվ» գործողությունները սպառնալիք են ներկայացնում եվրատլանտյան անվտանգության համար: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո: «Մենք բախվում ենք աճող սպառնալիքների և համակարգային մրցակցության հետ: Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են ներկայացնում եվրատլանտյան անվտանգության համար, ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով շարունակում է մնալ մշտական սպառնալիք բոլորիս համար: Համառ և ավտորիտար տերությունները, ինչպես նաև ոչ պետական սուբյեկտները մարտահրավեր են նետում կանոնների վրա հիմնված միջազգային կարգին, այդ թվում` հիբրիդային և կիբեռսպառնալիքների, նոր տեխնոլոգիաների չարամիտ օգտագործման և այլ ասիմետրիկ սպառնալիքների միջոցով:
Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Բրյուսելում «Անդրատլանտյան կապերի ամրապնդում» թեմայով վեբինարում շեշտել է ՆԱՏՕ-ի շահագրգռության մասին, որ Թուրքիան ալյանսից չհեռանա...

ՆԱՏՕ-ն չափազանց շահագրգռված է, որ Թուրքիան դաշինքից չհեռանա, չնայած Անկարայի հետ ունեցած տարաձայնություններին: «Թուրքիան վաղեմի և արժեքավոր դաշնակից է: Մենք անչափ շահագրգռված ենք, որ նրան ՆԱՏՕ-ում «ամրացնենք»: Եվ մենք կարծում ենք, որ դա նաև Թուրքիայի շահերի շրջանակում է»,- ասել է նա: Բլինքենի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամների միջև տարաձայնություններ կան, սակայն դաշինքը կարող է ավելի ուժեղանալ, եթե դրանք հաղթահարի:

Բլինքենը Թուրքիայի հետ հարաբերություններում գլխավոր խնդիրներից մեկն է անվանել 2017թ. Անկարային Ս-400 ԶԶՀ-ների Մոսկվայի մատակարարումների պայմանագիրը: Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է այդ համակարգերը Ռուսաստանից ձեռք բերել: Անկարայի որոշումը հարուցել էր ԱՄՆ և ընդհանուր առմամբ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: Միացյալ Նահանգները չի դադարեցնում փորձերը՝ հասնելու ռուսական ԶՀՀ-ներից Թուրքիայի հրաժարվելուն: Այն հանգամանքով պայմանավորված, որ Թուրքիան չի ենթարկվում ճնշման և չի հրաժարվում Ս-400-ներից, Վաշինգտոնն Անկարային հանեց 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից: 2020 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախորդ վարչակազմը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել Ս-400-ների գնման պատճառով:

Այսպես, չնայած տարաձայնություններին՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շահագրգռված են դաշինքում Թուրքիայի ներկայությանը. ՆԱՏՕ-ն համարում է, որ Թուրքիային պետք է պահի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ զրույցի ժամանակ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3637 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am