Կալանավորներն ահազանգում են. նրանց ասում են՝ նայեք հա, գիտեք չէ՞՝ ում պիտի ընտրեք. Զոհրաբյան (video)
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամբիոնից դիմեց արդարադատության նախարարին և փոխանցեց իր ստացած ահազանգները: «Խնդրում եմ՝ ստուգեք և ճշտեք. քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների հարազատներից ստացել եմ ահազանգեր, որ արդեն դատապարտյալների հիվանդանոցի փոխտնօրեն Սմբատ Բուլղադարյանը, Նուբարաշենից Գևորգ Վարոսյանը, Նուբարաշենի, Արմավիր ՔԿՀ-ների ռեժիմի տարբեր աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին, կալանավորներին և ասում են՝ գիտեք, չէ՞՝ ում պետք է ընտրեք, նայեք, չընտրեցիք, խնդիրներ կունենաք»,-ասաց նա:
