Գևորգ Կոստանյանը ԵԽ նախարարների կոմիտեում առաջարկել է դադարեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցությունը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում հունիսի 6-7-ին տեղի ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ քննարկումներ։ Օրակարգում, ի թիվս այլ վճիռների, ներառված էր նաև «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգից Panorama.am-ի թղթակիցը, Մամմադովի գործի քննարկմանը ելույթ է ունեցել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը սկզբունքորեն և հետևողականորեն հենց իր տարածքում խախտում է իր քաղաքացիների իրավունքները և Իլգար Մամմադովը, ով ըստ ՄԻԵԴ վճռի ակնհայտ ապօրինի կալանավորվել է ու դատապարտվել, պետք է անմիջապես ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանը 3 տարի շարունակ հրաժարվում է այս վճիռը կատարելուց։ «Մենք ԵԽ նախարարների կոմիտեում ընդգծեցինք, որ Ադրբեջանի քաղաքականությունը հանգեցնում է մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների հենց իր տարածքում ու իր ժողովրդի նկատմամբ և, արդյունքում, առաջարկեցինք քննարկման առարկա դարձնել ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելու և հետագայում Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը դադարեցնելու հարցը։ Մենք, ըստ էության, առաջ քաշեցինք Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության դադարեցման բանաձև, ընթացակարգ՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Գևորգ Կոստանյանը։ Գևորգ Կոստանյանը նշեց, որ հայկական պատվիրակության ելույթից հետո 20-ից ավել պատվիրակություններ ելույթ են ունեցել ու աջակցել նախաձեռնությանը։ Այսօր արդեն «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարման վերաբերյալ նախատեսված քվեարկության ժամանակ նախարարների կոմիտեն որոշում է կայացնելու՝ այդ ընթացակարգը սկսելու համար։ «Ես՝ որպես պատվիրակության ղեկավար, տեսնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքները չհարգելու քաղաքականությունը, նկատեցի, որ սա ԵԽ-ի համար անընդունելի վարքագիծ է, քանի որ ԵԽ անդամ երկրները պետք է հարգեն մարդու իրավունքներն իրենց տարածքում, հետո նոր այլ երկրներում մարդու իրավունքների ապահովման մասին բարձրաձայնեն։ Այս առաջարկությունն արվեց այն համատեքստում, որ երբեմն Հայաստանի վերաբերյալ գործերով, հատկապես ԼՂՀ-ում զինծառայողների հետ կապված գործերով, Ադրբեջանն առաջ է քաշում, թե Հայաստանը չի պահպանում մարդու իրավունքները։ Այժմ մենք ԵԽ բոլոր անդամ երկրներին առավել տեսանելի դարձրեցինք, որ Ադրբեջանն իր երկրում անգամ իր քաղաքացու իրավունքներն է ոտնահարում։ Սա աննախադեպ էր։ Արդյունքը դեռևս պարզ չէ, բայց այն, որ գործընթացն արդեն սկսվել է, նշանակում է, որ ԵԽ անդամ երկրների առնվազն մեծամասնությունը, ինչը կտեսնենք քվեարկության արդյուքնում, մեզ հետ համաձայն է, որ Ադրբեջանը սկզբունքորեն խախտում է մարդու իրավունքները, ինչն  էլ հանգեցնում է նրան, որ նա ժողովրդավարության կրող չէ։ Սա, որպես հետևանք, պետք է հանգեցնի կամ նախարարների կոմիտեում Ադրբեջանի ձայնի իրավունքի կասեցմանը, կամ հետագայում անդամակցության դադարեցմանը»,-ասաց Գևորգ Կոստանյանը։ Հարցին, թե արդյոք քննարկմանն Ադրբեջանի կողմից ներկայացվել է տեղեկատվություն, թե ինչ է կատարվել՝ վճռի իրականացման համար, Գ.Կոստանյանն ասաց, որ յուրաքանչյուր վճռից հետո պետությունը պետք է ներկայացնի վճռի կատարման ընդհանուր և անհատական միջոցները։ Ադրբեջանը ներկայացնում է միայն, թե ինչ ընդհանուր բնույթի միջոցառումներ են իրականացվել, ինչպես է փոփոխվում օրենսդրությունը, որը կարող է տևել տարիներ, իսկ այդ ընթացքում Մամմադովը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ։ «Ես շեշտեցի, որ, այո՛, ընդհանուր միջոցառումները կարող են տևել ևս 5-10 տարի, բայց մարդը փաստացի շարունակում է մնալ կալանքի տակ։ Հենց այս հարցը պետք է ի սկզբանե լուծել, քանի որ վճիռը վերաբերում է կոնկրետ մարդու և առաջին հերթին պետք է խոսել այդ մարդու իրավունքների վերականգնման մասին»,-ասաց Գ․Կոստանյանը։ Հարցին, թե արդյոք Ադրբեջանը չառարկեց Հայաստանի կողմից նման առաջարկներին, Գևորգ Կոստանյանն պատասխանեց՝ ո՛չ։ «Հարցադրումն ու դիրքորոշումն այնքան միանշանակ էր, որ անգամ Ադրբեջանը չկարողացավ առարկել, քանի որ հարցն այն է, որ Մամմադովը պետք է ազատ արձակվի։ Մամմադովը կոնկրետ առողջական խնդիրներ ունի ու եթե մենք տարիներով քննարկենք, թե Ադրբեջանում ինչ օրենսդրություն է փոխվելու, Մամմադովը կարող է քրեակատարողական հիմնարկում մահանալ։ Հետևաբար, մարդու իրավունքների վերականգնմանը կոչված այս ընթացակարգը դառնում է զրո արժեք ունեցող։ Եվ ամենակարևորն այն է, որ մեզ շատ երկրներ աջակցեցին»,-ասաց Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից հնչեցված առաջարկն աջակցություն ունեցավ, քանի որ այս տարվա ԵԽ-ն զեկույցով ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով Հայաստանն առաջատարներից է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջատար դեր է զբաղեցնում ԵԽ տարածքում։ Նշենք, որ ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ նախարարների կոմիտեն և այս ձևաչափով քննարկումներն իրականացվում են տարին 4 անգամ։ Քննարկումներից հետո նախարարների կոմիտեն ընդունում է որոշումներ։ Հիշեցնենք, որ  2014թ-ի հոկտեմբերին կայացրած վերջնական վճռով ՄԻԵԴ-ը գտել էր, որ Մամմադովի ձերբակալությունը պայմանավորված է եղել քաղաքական դրդապատճառներով և Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Իլգար Մամմադովին։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am