Տուն- ինտերնատի տատիկ-պապիկները գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ասում է մի բան, անում՝ ճիշտ հակառակը

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչներն ու աշխատակիցները նախօրեին բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք լսել են, որ Կառավարությունում ներքին շրջանառության է մեջ է դրված տուն-ինտերնատների միավորման նախագիծ, ըստ որի Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։ Միաժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրամանով աշխատանքից ազատվել է տուն-ինտերնատի տնօրենին, փոխարենը նշանակվել է նոր ժամանակավոր պաշտոբնակատար, որը նույնպես բնակիչների սրտով չէ։
Ծերանոցի բնակիչներից մեկը լրատվամիջեցներին պատմել է, որ իերնք լսել են, թե Նորքի ծերանոցի շենքը վաճառվել է և ծեծերին տեղափոխում են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ. «Մենք դեմ ենք դրան, որովհետեւ եթե հիմա մի սենյակում 2 հոգով ենք մնում, պետք է սարքեն 3-4 հոգի: Եթե երկու հոգին չեն կարողանում զուգրանից օգտվեն, 3-4 հոգին ոնց են օգտվելու: Մենք մարդ ենք, իրավունքներ ունենք: Ինչու նախարար Մեսրոպ Առաքելյանը չի եկել նոր տնօրենին ներկայացնի: Մենք տնօրենից պահանջում ենք ճշտել, հաստատել տեղեկությունը, որ Նորքի ծերանոցի շենքը ծախել են, կամ ասի, թե այտեղի ծերերին որտեղ են տանում: գուցե էստեղ չեն բերում»,- նշել են բողոքավորները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքել է տուն-ինտերնատների միավորման լուրը։ Այդ կառույցի մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանն հայտարարել է, որ միավորման լուրն իրականությանը չի համապատասխանում: Նա նաև նշել է, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարէ նշանակվել է Կոլյա Մակարյանը։ Հետագայում սակայն հայտարարվելու է մրցույթ՝ տնօրեն նշանակելու համար:
Տնօրենի պաշտոնակատար Կոլյա Մակարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը տուն-ինտերնատների միավորման լուրին տեղյակ է այնքանով, որքանով կարդացել է մամուլում: Բնակիչների պատմելով՝ տնօրենի պաշտոնակատարն իրենց հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը տեղայակ չէ՝ կմիավորվի՞ տուն-ինտերնատը, թե՞ ոչ։
Իրավիճակն էլ ավելի է խճճվել, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը պարզաբանում է տվել, թե իրենք գնում են համայնքահեն ծառայությունների ներդրման:
«Այդ ամենը չի նշանակում, որ այդ երկու տուն-ինտերնատը միաձուլելու և փակելու ենք: Հերթերում սպասող նոր տատիկ-պապիկների համար ստեղծելու ենք փոքր տների մոդել, որտեղ կտեղավորենք նրանց:»,- ասել է Ստեփանյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ կա ձեռքբերված 3 տուն, որոնք գտնվում են Արմավիրի մարզի Մրգաստան և Ակնաշեն, Արարատի մարզի Գեղանիստ գյուղերում: Այդ տները շահագործման հանձնված չեն եղել, քանի որ բավարար պայմաններ չունեն։
Վերանորոգման և բարեկարգման աշխատանքներից հետո դրանք կհանձնվեն շահագործման: Մեկ շենքում կտեղավորվի 8-12 տարեց։ Նախարարությունը հավատացնում է, որ նոր տների շահագործումից հետո տուն-ինտերնատի շենքերը չեն դատարկվելու․ Նորքի տուն ինտերնատի շենքն էլ չի վաճառվելու։
Տուն-ինտերնատի միջադեպը լավագույնս արտացոլում է ներկա Կառավարության հանրային վստահության իրական ցուցանիշը։ Ինչպես մնացած բոլոր հարցերում, այնպես էլ այս պարագայում, մարդիկ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության գործելաոճը մի բան ասելը, իսկ հետագայում բոլորովին այլ բան անելն է։ Ոչ մի երաշխքի չկա, որ կարճ ժամանակ անց երկու տուն-ինտերնատները կմիավորվեն և ծեր բնակիչները կհայտնվեն անելանելի վիճակում։ Կառավարության և սոցապ նախարարության կադրային քաղաքականությունը ևս անհասկանալի է։ Եթե Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչներն ու աշխատակիցները նախկին տնօրենի աշխատանքից գոհ են, նախարարությունն էլ աշխատանքային պարտականությունների թերացման կամ անօրինական գործունեության փաստեր չի արձանագրել, ո՞րն է տնօրենին փոխելու նպատակը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2042 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am