Նիկոլի գործը կքննվի ԱԱԾ քննչական դեպարտամենտում․ օրենք ապագայի համար

Ազգային ժողովն ընդունել է դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով Հայաստանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքեր են ստեղծվում։

Ըստ այդմ՝ սահմանվում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից ու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:
Նախատեսվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Ամենախնդրահարույց կետը մեկ դատավորից գործեր վերցնելուն և մյուսին հանձնելու կարգավորումն է։ Այսինքն՝ ԲԴԽ-ն կունենա լիազորություն՝ բաշխելու և վերաբաշխելու գործերը:

Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ ԲԴԽ-ի կողմից ընդունվելուց հետո երկամսյա ժամկետում առանձին տեսակի կամ բարդության գործերը կարող են ԲԴԽ-ի սահմանած կարգով վերաբաշխվել, եթե դրանցով դատաքննություն չի սկսվել։ Սա այն դեպքում, երբ դատական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է առանձնակի բարդության գործերի հետ կապված որոշակի ընթացակարգեր։ Նոր կարգավորումը փաստացի նշանակում է, որ ԲԴԽ-ն կամայական մոտեցմամբ ցանկացած դատավորից կարող է ցանկացած գործ վերցնել և տալ այլ դատավորի։ Ըստ էության այս տարբերակով Նիկոլ Փաշինյանը փորձում է հսկողության տակ պահել դատական համակարգը, ակնհայտ անհնազանդություն է ցուցաբեերում թավշյա իշխանությանը։ Նոր կարգավորումը հրաշալի առիթ է, որ օրինակ, Մարտի 1-ի գործով բոլոր դատավարությունները վարեն ԲԴԽ-ի նշանակած դատավորները։ Եթե որևէ դատավոր փորձի կայացնել իշխանության պատկերացումներին չհամընկնող որոշում, նրանից այդ գործն ուղղակի կվերցնեն։

Զուգահառեբար «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի շրջանակում լուծարվելու է Հատուկ քննաչական կոմիտեն։ Նախատեսվում է, որ ՀՔԾ-ի լուծարումից հետո պաշտոնատար անձանց վերաբերյալ քննությունները կատարվելու են ԱԱԾ քննչական դեպարտամենտում: Մինչ այդ, ինչպես հայտնի է, պաշտոնյաների, ներգրավմամբ, ինչպես նաև առանձնակի կարևոր գործերը քննվում էին ՀՔԾ-ում։
Ինչ վերաբերում է Հակակակոռուպցիոն կոմիտեին, ապա այն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:

Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պաշտպանությունը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պարտավորվում է յուրաքանչյուր տարի կառավարություն և Ազգային ժողով ներկայացնել նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Այսպիսով՝ նախապատրաստվում են իրավական հիմքեր, որոնք իշխանությունը կարող է կիրառել որպես քաղաքական մահակ։ Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հույս ունի ավարտին հասցնել հեղափոխության՝ վերջ թավիշին էտապը, որի իրականացմանը դատական համակարգը դիմադրում է։

Փաշինյանը, սակայն, հաշվի պետք է առնի մի շատ կարևոր հանգամանք՝ միգուցե իր կողմից այսքան լավ նախապատրաստված իրավաքաղաքական մահակը փաստացի կիրառվի հենց իր դեմ։ Միգուցե հենց կդառնա այն պաշտոնյան, որի դեմ հարուցված քրեական գործը կքննի ԱԱԾ քննչական դեպարտամենտը, և նրան կդատի հենց այն դատավորը, որը ամենաշատն է երազում նրան առավելագույն պատիժ սահմանելու մասին։ Ի վերջո որևէ անձի պատժելու համար՝ օրվա քաղաքական հրամայականի համատեքստում օրենքներ փոխել չի կարելի։ Կյանքը ցույց է տալիս, որ նման օրենքները հետագայում կիրառվում են դրանք ընդունողների վրա։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3824 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am