Սա 90-ականների վայրի և հապշտապ սեփականաշնորհումը չէ. ՀՀԿ-ն կողմ կքվեարկի

«Այս մասնավորեցման ծրագիրը 90-ականների վայրի և հապշտապ սեփականաշնորհումը չէ, երբ պետությունն ի վիճակի չէր ղեկավարելու այդ ձեռնարկությունները և վաճառքի հանեց Սովետական միության ժառանգածը, ինչից հետո ծանր հետևանքների ականատես եղանք: Այս սկզբունքն այլևս հնարավոր չէ, որ աշխատի, և սեփականաշնորհումը չի նշանակում, որ պետությունը ձեռքերը լվանում է՝  առավել ևս այն ձեռնարկությունների դեպքում, որոնք ունեն կարևոր նշանակություն»,-«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծի քննարկմանը հայտարարեց   Վահրամ Բաղդասարյանը: Վահրամ Բաղդասարյանը հարց ուղղեց՝այսօր պետությունն ի վիճակի՞ է առողջապահական համակարգի հիվանդանոցներն իր ներդումային ցանցում հասցնել եվրոպական ստանդարտների, և ինքն էլ պատասխանեց՝ իհարկե, չի կարող: Ըստ նրա՝ հենց մասնավոր ներդրումներով են ձգտում հասնել անհրաժեշտ արդիականացման: «ՀՀԿ-ն որոշում է կայացրել ոլորտային ցանկում եղած օբյեկտների ապագայի հետ կապված, թե դրանք ինչ ճակատագիր կունենան, իսկ ԱԺ-ի պարտականությունն է նրանց ճակատագրով հետաքրքրվելը;Այստեղ կան որոշակի խնդիրներ, որ կարող են չբավարարել, բայց չենք սահմանափակվելու՝ լսումերի միջոցով կլինի, թե ինչ միջոցով, ուշադրության ներքո ենք պահելու այդ օբյեկտները»,-ասաց նա և նշեց, թե չկա նման խնդիր, որ սեփականաշնոհումը պատահական մարդկանց տրվի և օգտագործվի ոչ նպատակային: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե անընդհատ ասում են, թե ով է ավելի լավ կառավարիչ՝ պետությո՞ւնը, թե՞ մասնավորը: «Ինձ թվում է՝ շուկայական տնտեսության  պարագայում առավելությունը մասնավորինն է»,-ասաց նա և հիշեցրեց, որ եթե  անկախության տարիներից շուկայական տնտեսության ենք գնում, ուրեմն պետք է հետևողական լինենք այդ քաղաքականությանը: «Կրկնում եմ, մեկ անգամ հապշտապ ու վայրի սեփականաշնորհում եղել է, դա մեզ դաս է եղել և այդ դասերը պետք է քաղենք»,-ասաց նա:

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am