Ալիևը շարունակում է նսեմացնել

Օրերս, ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելեց Արցախի օկուպացված Հադրութի շրջան, հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարարությունն՝ ընդգծելով՝ այցի ժամանակ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից։

«Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են», - ասված է Արցախի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Նախարարությունը նշում է, որ Արցախը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին:

Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձևերի և համաձայնագրերի կոպիտ խախտում և սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, նշում է Արցախի արտգործնախարարությունը և կոչ անում համապատասխան միջազգային կազմակերպություններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: «Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ», - ասված է Արցախի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Սա դեռ սկիզբն է... Ալիևը կնոջ և դստեր ուղեկցությամբ այցելել է Ֆիզուլիի և Հադրութի շրջաններ։ Այս ուղևորության ընթացքում ադրբեջանական իշխող ընտանիքի անդամները կրում են զինվորական համազգեստ, մեքենան անձամբ վարող Ալիևը պատմում է ադրբեջանական բանակի «հերոսություններից», հայհոյում է հայերին, տեղ հասնելուն պես բարձրացնում ադրբեջանական հսկայական դրոշ, ելույթ ունենում զորքի առաջ, ձեռքը բռունցք դարձրած հերթական սպառնալիքներն ու վիրավորական արտահայտությունները հնչեցնում հայկական կողմի հասցեին։ Արդեն ավանդույթ դարձած այս օրակարգի մաս է կազմում ևս մեկ պարտադիր դրվագ՝ այց հայկական եկեղեցի, որտեղ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ դա ոչ թե հայկական, այլ ալբանական եկեղեցի է։

Հադրութի շրջանում գտնվող հինավուրց եկեղեցիներին մեկում էլ նույն պնդումները հնչեցին՝ տաճարը ոտքից գլուխ կեղծ է՝ ո՛չ գրությունները, ո՛չ նախշազարդերը, ո՛չ ճարտարապետությունը հայկական չեն։

Ինչպես այս կադրերում, այնպես էլ պատերազմից հետո ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հրապարակած գրեթե բոլոր լուսանկարներում Բաքվի վերահսկողության տակ գտնվող եկեղեցիների վրա բացակայում են խաչերը, հայկական գրություններն ու հայ եկեղեցուն բնորոշող խորհրդանիշերը։ «Այս հինավուրց հուշարձանը նման է աղբանոցի։ Մինչդեռ իրականում սա մեր հինավուրց պատմական հուշարձանն է, մեր եղբայրներ ուդիների տաճարը, և նրանք կգան այստեղ», - ինչպես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կամ Քարվաճառում գտնվող Դադիվանքի վանական համալիրի մասին էր հայտարարում, այս անգամ էլ արդեն Հադրութի շրջանում էր կրկնում Ադրբեջանի նախագահը։

Այսինքն, մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ցեղասպանություն՝ պատերազմական գործողություններով ու հանցագործություններով, ցեղասպանություն՝ մշակութային պատմության նմուշների... Եվ առհասարակ՝ Արցախի, ու Հայաստանի մեկուսացման հստակ քաղաքականություն է տարվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից:
Ամբողջ հարցն այն է, որ այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը զգում է Հայաստանի թույլ ու տկար իշխանության գոյությունը, նա ամեն հարցով է հարձակում գործելու՝ չորս կողմից:

Ալիևը պնդում է, թե Հադրութը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 9-ին, ինչը հայկական կողմը երկար ժամանակ թաքցնում էր: Հադրութ քաղաքի և շրջանի շուրջ երեք տասնյակ համայնքների կորստի մասին թե՛ պաշտոնական Ստեփանակերտը, թե՛ Հայաստանի իշխանությունները մինչև նոյեմբերի 10-ը ոչ միայն չեն հայտնել, այլև շարունակաբար կտրականապես հերքել են։ Հոկտեմբերի 9-ին, ի պատասխան ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել էր․ - «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։ Նույն ժամերին Հադրութի գրավման մասին Բաքվի պնդումները հերքում էր նաև Արցախի նախագահի խոսնակը՝ ասելով․ - «Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբր Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն` տասնյակ կիլոմետրեր»։ Մինչդեռ, ինչպես պնդում է Ալիևը, հենց այդ օրն արդեն քաղաքն ու շրջանը իրենց ձեռքում էր։ «Հադրութ քաղաքը զբաղեցրել ենք հոկտեմբերի 9-ին, և հայերի համար դա անակնկալ էր, քանի որ նրանք ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը սպասում էին այլ ուղղությամբ», -ասել է Ալիևը, ով այցի շրջանակներում մասնակցել է Ֆիզուլի-Հադրութ ճանապարհի շինարարության մեկնարկին նվիրված արարողությանը։

Այսինքն, նույնիսկ պատերազմի ավարտից հետո՝ Ալիևը, որին Փաշինյանը համարում էր «կառուցողական» ու «կիրթ», նսեմացնում է պատերազմում պարտված կողմին:

Ադրբեջանը Շուշի քաղաքին կապող այս ճանապարհի կառուցումը, որի համար ադրբեջանական կառավարությունը արդեն հատկացրել է 30 միլիոն դոլար, ռազմավարական նշանակություն ունի Բաքվի համար, քանի որ ներկայումս Շուշի տանող ճանապարհը անցնում է Աղդամի և Ստեփանակերտի տարածքով, և, ինչպես հայտարարում է ադրբեջանական կառավարությունը, «առայժմ հնարավոր չէ օգտագործել»։ Ադրբեջանի նախագահի խոսքերով, շուտով պատրաստ կլինի շահագործման Բարդա-Աղդամ ճանապարհը, Հորադիզից մինչև Զանգելան տանող ճանապարհի շինարարարությունն էլ ընթացքի մեջ է։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8711 անգամ
Լրահոս
Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. Չերնամորյան Իսրայելը հшրվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն Աքլորակռվի ժամանակը չէ, Հայաստանը ստրկացված է․ Աշոտյան Ճապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները, ինչպիսիք են hարձակումները հարևան երկրների վրա. Սանաե Տակաիտի Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրեն Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում. «Հրապարակ» Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am