Փաշինյանական Հայաստանի «զարգացումն»` Ադրբեջանով․ նոր սկանդալային գործարք

Եթե դեռ տարիներ առաջ Հայաստանում խոսում էին տնտեսական անկախության, էներգետիկ այլընտրանքային ուղղությունների զարգացման հնարավորությունների մասին ու մշտապես շեշտում էին, որ ճիշտ չէ, որ Հայաստանն ունի ահռելի կախվածություն Ռուսաստանից, ապա երեկվա մի սկանդալային լուրի հրապարակումը կարելի է ուղղակի սկանդալային որակել։

Պարզվում է, «Գազպրոմ Էքսպորտ» ռուսական ընկերությունը և «Սոկար» Ադրբեջանի նավթարդյունահանող պետական ընկերությունը երեկ կնքել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման կարճատև պայմանագիր:

«Գազպրոմ էքսպորտի» պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ պատճառը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգումն է: Այս գազատարը իրար է կապում Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը։

Ստորագրված փաստաթղթի համաձայն, «Հյուսիսային Կովկաս-Անդրկովաս» գազատարի վերանորոգման կապակցությամբ ռուսական գազն Ադրբեջանի տարածքով կփոխադրվի Հայաստան: «Ենթադրվում է, որ այդ աշխատանքը կտևի երեք շաբաթ, դրանից հետո ռուսական գազը Հայաստան կհասնի հին տարբերակով՝ Ռուսաստանից Վրաստան»,- ասել է «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչը:

Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ դա գնահատել են որպես «Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում»: Մինչդեռ, բնական վառելիքն անմիջականորեն Ադրբեջանից Հայաստան չի փոխադրվելու: «Սոկար» պետական ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Իբրահիմ Ահմեդովը պարզաբանել է, որ ռուսական գազն Ադրբեջանի տարածքով՝ համապատասխան տարանցիկ վճարով, մարտի 17-ին կփոխադրվի Վրաստան, որտեղից էլ կհասնի Հայաստան: Ահմեդովը հրաժարվել է հայտնել տարանցիկ վճարի չափը:

2020 թվականին «Գազպրոմը» Հայաստան է փոխադրել 2 միլիարդ 209 միլիոն խորանարդ մետր բնական վառելիք: 2021 թվականի հունվարին մատակարարման ծավալը 9 տոկոսով ավելացել է:

Այստեղ բոլորովին էլ կարևոր չէ, որ երեք շաբաթով «Գազպրոմը» Հայաստանի համար նախատեսված գազը միառժամանակ կփոխադրի Ադրբեջանի տարածքով։ Կարևորը փաստն է՝ իր բոլոր դրսևորումներով։

Նախ, ակնհայտ է, որ առանց Հայաստանի գոնե երևացող մասնակցության կնքվում է նման համաձայնություն։ Այսինքն՝ մի փաստ, որը թույլ է տալիս Ադրբեջանին ցույց տալ, թե՝ «ռուսների խաթր՝ հայերին լավություն ենք անում», «տեսեք, թե ինչ բարի ենք»․․․
Բացի այդ, Ռուսաստանն այս գործարքով հնարավորություն է տալիս խփել Վրաստանի «քթին», հասկացնելու համար, որ տեսեք, ցանկացած պահի կարող ենք ձեզ էլ նեղել, վրացական տրանզիտի համար խնդիրներ առաջացնել։

Իսկ իրականում, ամեն ինչ բավական տխուր է։ Հայաստան պետություն, որպես տարածաշրջանային խաղացող, դերակատար գոյություն չունի․ ամեն ինչ որոշվում է առանց մեզ և մեր փոխարեն։ Եվ կապ չունի, որ սա երեք շաբաթանոց ծրագիր է, այսպես կարող է համաձայնություն կնքվել նաև ապագայում՝ ոչ երեք շաբաթով և ոչ միայն այս ոլորտում։

Ահա, Փաշինյանի կապիտուլյացիոն իշխանության գոյատևման ողջ «հմայքը»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3690 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am