Մոսկվայի թուրքական զգուշացումն ու նահանջը

Շոյգուի խոսքով` հայ-ադրբեջանական երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից, սա առավել քան խոսուն արձանագրում է այն մասին, թե ինչպիսի ընթացք կստանա հայ-ադրբեջանական հնարավոր երկխոսությունն, իսկ ավելի կոնկրետ՝ խաղաղության պահպանումը, կայունությունը ժամանակի ընթացքում։

Շոյգուի խոսքով` նոյեմբերի տասին կնքված հրադադարը շատ բարդ օպերացիա էր, և հրադադարին հասնելու համար Մոսկվան սերտ համագործակցել է նաև Անկարայի հետ. «Սա շատ-շատ բարդ օպերացիա էր։ Հրադադարին հասնելու համար պետք էր հաշվի առնել բազմաթիվ փաստարկներ, տարրեր, շարժառիթներ»:

Շոյգուն ասել է, թե հրադադարին հասնելը ՌԴ-ի համար բարդ էր նաև այն պատճառով, որ պատերազմում էին Ռուսաստանի համար երկու եղբայրական, բարեկամական ժողովուրդներ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել է այն մասին, որ Թուրքիան ներգրավված էր այդ գործընթացին, և Մոսկվան հրադադարի հասնելու համար պետք է բանակցեր նաև Անկարայի հետ։ Ռուսաստանի նախագահը, Շոյգուի խոսքով, տիտանական ջանքեր է գործադրել ղարաբաղյան բանակցություններին․ «Պետք էր համոզել բոլորին: Այնպես չէր, որ կողմերից մեկն ասում էր` ես համաձայն եմ, համոզեք նրանց: Մենք այդ օրերին ակտիվ բանակցել ենք նաև թուրքական կողմի հետ։ Կարևորն այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց», - հարցազրույցում ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը և հույս հայտնել, որ «եկել է ժամանակը, որ հայերն ու ադրբեջանցիներն անցնեն երկկողմ շփումների և սկսեն խոսել միմյանց հետ»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարի մակարդակով, այսպիսով, մատնանշվում է, որ, մենք ձեզ նստեցրել ենք բանակցությունների սեղանի շուրջ, հիմա շարունակեք ինքներդ երկխոսեք, պահպանեք մեր ջանքերը, որ դադարեցրել ենք պատերազմը։
Շոյգուն այս հարցազրույցում խոստովանում է, որ հայ-ադրբեջանական հնարավոր երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից․ «Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է այն հարաբերություններից, որոնք ունեն այսօր Ռուսաստանը և Թուրքիան»։

Այսինքն, եթե ամեն ինչ կարգին լինի հայ-թուրքական հարաբերություններում՝ մենք կշարունակենք կայունություն ապահովել, եթե ոչ՝ ցանկացած պահի հնարավոր են ֆորս-մաժորային իրավիճակներ։

Ռուսաստանի Պնախարարը հարցազրույցում նաև անդրադառնում է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանն առանց մանրամասների` շեշտելով, որ այստեղ պետք է հաշվի առնել նաև Իրանի առաջարկները: Շոյգուն ընդգծում է, որ Մոսկվայի և Անկարայի միջև այսօր շատ բարդ աշխատանք է ընթանում նաև Սիրիայում, Լիբիայում, և ռուս-թուրքական հարաբերություններին խանգարում է Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին` միևնույն ժամանակ ընդգծելով, թե այդ համագործակցությունն առանձնահատուկ է հենց այդ պատճառով և կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես են կարողանում ընդհանուր լեզու գտնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունն ու Ռուսաստանը։
Նկատենք, որ ռուս-թուրքական հարաբերություններից խոսել են նաև Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղարն ու Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Դմիտրի Պեսկովի խոսքով` ռուսներն ու թուրքերն ունեն տարաձայնություններ Սիրիայում, բայց նրանց հաջողվում է համագործակցել միմյանց հետ: Ավելի վաղ նույն Պեսկովը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահին, քանի որ նա վստահելի քաղաքական գործիչ է: Իսկ Մարիա Զախարովան էլ նախօրեին հայտարարեց, թե ռուս-թուրքական սերտ համագործակցության հիմքում 1921 թվականի մարտի 16-ին կնքված մոսկովյան պայմանագիրն է, և որ Մոսկվան այսուհետ ևս մնալու է հավատարիմ այդ պայմանագրի ոգուն և սկզբունքներին։

Պաշտոնական Մոսկվան չնայած ռուս փորձագետների Թուրքիայի` Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականության մասին ահազանգերին, թյուրքալեզու պետությունների միավորված զինված ուժեր ստեղծելու մասին մտադրության, համարում է, որ Մեծ Թուրանը միֆ է, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել:

Ավելի հստակ կարելի է արձանագրել, որ այսօրվա պուտինյան Ռուսաստանը Թուրքիային համարում է հավասար գործընկեր, նույնիսկ տարածաշրջանային քաղաքականությունում երբեմն հիմնական դերակատար, որի դիրքորոշման հետ պետք է պարտադիր հաշվի նստել ու ենթարկվել նրա պահանջներին։

Շոյգուի հարցազրույցը վկայում է այն մասին, թե որքան թույլ է այսօրվա Ռուսաստանը, որի համար ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերություններն օդ ու ջրի պես կենսական են։

Տպավորություն է ստեղծվում, որ նոյեմբերին կնքված եռակողմ հայտարարության ընդունումից հետո էլ Մոսկվան Անկարային և՛ խնդրում է, և՛ զգուշացնում է՝ պահել բոլոր պայմանավորվածությունները։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5059 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am