Ցինիկների նոր ապստամբությունը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վերանայել է զրպարտությանը եւ վիրավորանքին վերաբերող իր օրինագիծը, վիրավորանքի համար փոխհատուցումը դարձնելով` 3, զրպարտության համար՝ 6 մլն դրամ։ Օրինագիծը երեկ՝ մարտի 17-ին, հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի կողմից։ Ավելի վաղ խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել Սիմոնյանի առաջարկած փոփոխություններին, որոնք ենթադրում էին վիրավորանքի փոխհատուցման չափը 1 մլն դրամից հասցնել 5 մլն–ի, իսկ զրպարտության դեպքում՝ 2 մլն-ից մինչեւ 10 մլն դրամի:

Արդարադատության նախարարությունն առաջարկել էր փոփոխություններ կատարել օրինագծում, իջեցնել տուգանքի չափը, սակայն ապարդյուն: Հանձնաժողովի երեկվա նիստում եւս Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն առաջարկել է մինչև 2 միլիոն դրամ սահմանել վիրավորանքի համար, մինչև 3 միլիոն՝ զրպարտության համար:
«Եվրոպական դատարանը պնդում է, որ անհամաչափ բարձր փոխհատուցումները կարող են վնաս հասցնել խոսքի ազատությանը։ Քաղաքացիները, վախենալով, որ իրենց խոսքերը կարող են մեկնաբանվել որպես վիրավորանք կամ զրպարտություն, ձեռնպահ կմնան հասարակական կարևոր հարցերի քննարկումից», - նշել է փոխնախարարը։

Ալեն Սիմոնյանը, սակայն, կրկին առարկել է Դանիելյանի կարծիքը ՝ կոչ անելով «չշփոթել խոսքի ազատությունը լկտի ստի եւ պատվիրված զրպարտության հետ»: Նրա խոսքով՝ կառավարության ներկայացուցիչը պետք է հասկանա, որ «թավիշի ժամանակն» անցել է։ Նա հիշեցրել է փոխնախարարին, որ բոլորովին վերջերս Տիգրան Ավինյանը շահել է դատական գործընթացը լրատվամիջոցների ներկայացուցչի դեմ՝ դրական գնահատական տալով նման պրակտիկային։
«Այն լրատվամիջոցները, որոնք զրպարտություն են տարածում, հանցագործներ են։ Ես կարծում եմ, որ այսօրվա Հայաստանում զրպարտություններն ու վիրավորանքները պետք է քրեականացվեն»,- նշել է Սիմոնյանին։

Այսպիսով, օրենքի նախագծով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել մինչև 3 և 6 մլն դրամ։ Եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Առնվազն պետք է Ալեն Սիմոնյան կամ թավշյա իշխանության ներկայացոիցիչ լինել՝ լկտի ստի ու պատվիրված զրպարտության վերաբերյալ բարբաջելու համար: Մի իշխանություն, որը 44 օր ստով ու կեղծիքով հանձնեց Արցախը, 44 օր շարունակ <<հաղթում ենք>> կարգախոսով հինգ հազարից ավելի զոհեր տվեց, որ արդարացնի իր դավաճանությունը, որ, ինչպես Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, իրենց չմեղադրեն հող հանձնելու մեջ ու հիմա խոսում է ստից ու կեղծիքից: Այլ հարց է, որ իշխանության հատկապես հիմա, հատկապես պատերազմից հետո այլեւս խոսքի ազատություն, ազատ լրատվամիջոցներ պետք չեն ու ամեն ինչ պետք է անել լրագրողների ու լրատվամիջոցների բերանը փակելու, առհասարակ ԶԼՄ-ները փակելու ուղղությամբ, որպեսզի Ալիեւը թքի իրենց ճակատին, ոչ մեկ այդ մասին չբարձրաձայնի, որպեսզի Արցախից հետո Սյունիքն անաղմուկ հանձնեն, որպեսզի չհիշեցնեն անհետ կորածների ու գերիների մասին, լրատվամիջոցներին ճնշում են, որ թրքահաճո խաղաղասիրության քարոզով զբաղվեն, որ մոռացության մատնեն պատերազմի 44-օրյա այլանդակությունները, որ չխոսեն իրենց վերցրած 10 մլն կաշառքի մասին, փակում են լրատվամիջոցների բերանը, որ <<դատարանները վերցնելուց>> հետո իրենց սեւ գործն անեն:

Անի Սահակյան

դիտվել է 3058 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am