«Գործ տվողներն» ու պատգամավորների վրդովմունքը

Հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման մասին իշխանությունների մտադրությունները միանշանակ չի ընկալվում ոչ միայն ընդդիմադիրների կողմից, այլեւ կոալիցիոն Դաշնակցության: Բայց հին ընկերների բողոքը ոչ թե այն մասին է, որ նոր կառույցը դառնալու է հերթական ու իմիտացիոն բնույթ է կրելու, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի համար նախեւառաջ քաղաքական կամք է հարկավոր, այլ ընդվզում է այն բանի դեմ, որ դա խարխլելու է հայապահպանության հիմքերը: Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության նորաթուխ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը խրոխտ կեցվածքով մոտեցավ ամբիոնին եւ ազդարարի համակարգի ներդրումը «գործ տվողի» ինստիտուտ համարեց: Հիշեցնենք, որ ազդարարներն այն անձինք են, ովքեր կոռուպցիայում ներգրավված պաշտոնատարների մասին կկարողանան հավաստի տեղեկություն տրամադրել իրավասու մարմիններին կամ աշխատավայրում իրենց վերադասին: Սա ամրագրվում է օրենսդրությամբ:«Միտքս եկավ այն գաղափարը, որ ժողովրդական լեզվով ասած՝ սա գործ տվողի ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի և մեկս մյուսի աչքերի մեջ չկարողանանք նայենք՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տանք»,- իր ելույթում ասաց ՀՅԴ-ական պատգամավորը: Երիտասարդ պատգամավորի համոզմամբ հայի տեսակի պահպանության խնդիր ունենք, և մեր երկրին հարիր չէ նման գաղափարներ սերմանելն ու խրախուսելը: Անդրանիկ Կարապետյանին իր ելույթում պատասխանեց Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա ամոթանք տվեց նման կերպ մտածող պատգամավորներին, ասաց, որ զարմացած է նման ելույթից: «Խոսել մարդկանց մասին, ովքեր կարող են լինել ազդարարներ կոռուպցիայի դեմ պայքարում և նրանց անվանել գործ տվողներ և համարել, որ դա հայեցի չէ, ես համարում եմ, որ հենց նման ընկալումը հայեցի չէ: Ես ուզում եմ հասկանալ՝ որն է հայեցին, ջայլամություն անե՞լը, երբ տեսնում ես կոռուպցիոն ռիսկեր և փաստեր, թե՞ այդ մասին բարձրաձայնելը: Մենք հակառակ գործունեությունը պետք է այստեղ անենք և մարդկանց կոչ անենք պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց Թանդիլյանը: Ընդհանրապես պատգամավորներից շատերն էին վրդովվել ՀՅԴ-ականի ելույթից եւ միջանցքներում վրդովմունք էին հայտնում գործ տվողի տերմինի արծարծման համար:Կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամների առաջադրման փուլում ընդդիմությունը պետք է իր մասնակցությունն ունենա, իր հերթին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մինչ ստեղծվելիք մարմնին անդրադառնալը՝ նա հիշեց Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի գործառույթները. «Ձեզնից որևէ մեկը հիշո՞ւմ է, որ այս հանձնաժողովը շահերի բախման կամ մարդու հայտարարագրի ունեցվածքի անհամապատասխանության դեպքում որևէ հարց բարձրացրած լինի: Քանի դեռ մեր երկրում կա ապօրինի հարստացում, մենք ունենք և ունենալու ենք կեղծ հայտարարագրեր, որտեղ անձը շատ դեպքերում ներկայանում է որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա ռեալ ունեցվածքը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ հանձնաժողովն իր գործառույթները չի կատարել: Անդրադառնալով ստեղծվելիք հանձնաժողովին ՝ ընդգծեց. «Քանի դեռ պլուտոկրատիան մեզանում հաստատված է, որևէ օրենքով դժվար է հաղթահարել ապօրինի հարստացումը: Մեր առաջարկն ուժի մեջ է. ընդդիմությունը պետք է թեկնածու առաջադրելու իրավունք ունենա: Մենք տեղյակ ենք Ջակարտայի համաձայնագրին: Բայց վստահաբար կարող եմ ասել, որ Ջակարտայի համաձայնագրի հեղինակները տեղյակ չեն, որ օրինակ՝ Հայաստանում Սահմանադրական դատարանը և այլ կառույցներ, որոնց վերապահված է մարմնի համար թեկնածուներ առաջադրել, ուղղակիորեն գործում են իշխանության պրեսինգի տակ»: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am