Սեյրան Օհանյանը չի փախչում, կարևորի մասին էլ չի ասում

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խախտել է հետընտրական լռությունը։ Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրություններից եւ Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի պարտությունից հետո հրապարակային ասպարեզը լքել էր ինչպես Սեյրան Օհանյանը, այնպես էլ դաշինքի քաղաքական գործիչները։ Նրանք հրաժարվում են շփվել լրագրողների հետ ու հանրությանը հաշվետու լինել իրենց արած-չարածի, թույլ տված սխալների համար։ Դրան զուգահեռ հակասական տեղեկություններ կային Սեյրան Օհանյանի քաղաքականությունում մնալ-չմնալու, Հայաստանը լքել-չլքելու մասին։ Մամուլը հայտնում էր, որ Օհանյանը պատրաստվում է ընտանիքով տեղափոխվել Մոսկվա, որտեղ ռազմական ոլորտում պատասխանատու աշխատանք են առաջարկել։ Իրականում պարզվում է, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մնում է քաղաքականության մեջ, պայքարելու է իշխանափոխության համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Սեյրան Օհանյանը։ Նա նաև չի բացառել, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի: «Նախ և առաջ ասեմ՝ ես այս ժամանակահատվածում Հայաստանում եմ եղել: Մի քանի օրով ես դուրս եմ եկել Հայաստանից: Լրատվամիջոցներում արծարծվող այն կեղծ տեղեկությունները, որ ես Հայաստանում չեմ, դրսում եմ, աշխատանքի են նշանակել և այլն, և այլն, ճիշտ չէ, նաև անընդունելի է: Որովհետև ես երկար տարիներ ծառայել եմ իմ հայրենիքին, 38 տարի ծառայել եմ իմ հայրենիքին, այստեղ եմ անցկացրել իմ ամբողջ կյանքը: Եվ ես շարունակելու եմ իմ գործունեությունը իմ հայրենիքին ծառայելու համար: Մեթոդները, ձևերը, սկզբունքները որոշում ընդունելուց հետո, իհարկե, կներկայացնեմ հանրությանը», - ասել է նախկին նախարարը և շարունակել - «Այսօր քաղաքականության մեջ են բոլորը: Այսօր Հայաստանի Հանրապետության ապագայի մասին, նրա անվտանգության, զարգացման մասին մտածող յուրաքանչյուր կարող ուժ, խելացի ուժ, չի կարող իրեն դուրս պահել այն իրողություններից, որ տեղի են ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջը»: Այն, որ Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ-ն ընտրություններին կանգնել էր իշխանության կոկորդին, եւ այն թերեւս միակ ռադիկալ ընդդիմադիր ուժն էր, որը մասնակցում էր 2017-ի խորհրդարանական ընտրություններին, կասկած չի հարուցում։ Սակայն մի բան են իրական ու ազնիվ մղումները, որն անկասկած ուներ Սեյրան Օհանյանը իշխանության դեմ պայքարի հարցում, մեկ այլ բան ռեալ քաղաքականությունը։ Փաստն այն է, որ ՕՐՕ-ի ձախողման հարցում մեծ է հենց Սեյրան Օհանյանի դերը, ով առնվազն կարող է առանձին ուժով հանդես գալ ու իր շուրջ համախմբեր ավելի մեծ թվով կուսակցությունների, անհատ գործիչների՝ կրկնելով Վազգեն Սարգսյանի եւ Արդարություն դաշինքի սցենարը։ Սակայն Սեյրան Օհանյանը տուրք տվեց իրեն շրջապատող անձանց, նրանց անձնական ամբիցիաներին եւ արդյունքում ընտրությանը գնաց ավելի ջլատված, փոքր դաշինքով, քան նախապես պլանավորվում էր եւ չկարողացավ ապահովել առավել մաշտաբային եւ ընկալելի ընդդիմադիր բեւեռ։ Ավելին, ավտորիտար ռեժիմի դեպքում խստիվ արգելվում է հանուն ինչ-որ բանի պայքարը, այլ պետք է կոնկրետ եւ հասցեական հայտարարել, թե ում կամ ինչի դեմ է պայքարում, ինչն այնքան էլ չստացվեց պաշտոնաթող նախարարի մոտ։ Իհարկե, նա սթափ ու ռեալ գնահատականներ է տալիս թե ընտրությունների, թե նոր ձեւավորված խորհրդարանին՝ համարելով ընտրությունները կեղծված, իսկ ընտրողների թիվն էլ ուռճացված, ինչպես նաեւ ասելով, որ նոր խորհրդարանը չի արտացոլում «ժողովրդի կամքը»: «Խորհրդարանից դուրս են այսօր քաղաքական շատ ուժեր, և, անկասկած, նրանք պետք է և՛ խորհրդարանին, և՛ այսօրվա իշխանություններին լսելի դարձնեն մեր ժողովրդի ամբողջ ձայնը: Եվ այդ առումով ես չեմ բացառում, որ խորհրդարանից դուրս էլ զարգացումներ կձևավորվեն, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել, ինչու չէ, նաև ֆորսմաժորային իրավիճակի, որովհետև ստեղծվել է մի այնպիսի քաղաքական համակարգ, որը, կարելի է ասել, որ ամենաապաքաղաքականացված խորհրդարանի ներկայությունն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում: Որովհետև մեծ հարգանք տածելով շատ-շատ գործիչների, շատ-շատ գործարարներին [նկատմամբ], այնուամենայնիվ, նրանք մեր ժողովրդի իսկական շահերը խորհրդարանում չեն արտահայտում: Եվ այդ առումով, եթե ժողովրդի ձայնը լսելի չլինի, ապա ես կարծում եմ, որ ժողովուրդը իր ձայնը պետք է լսելի դարձնի իշխանությունների համար»,- ասել է նա՝ անշուշտ չսխալվելով։ Օրինակ Ծառուկյան դաշինքում տեղի ունեցած փոխատեղումները, մասնավորապես ռեյտինգային թեկնածուներին պարտադրաբար խաղից հանելն ու նրանց փոխարեն այլոց խորհրդարան բերելն ինքնին ապացույցն է այն բանի, որ խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը։ Այսքանով հանդերձ Սեյրան Օհանյանը կրկին անորոշության մեջ է թողնում իր անելիքների հստակությունը, թե օրինակ ինչպես է իշխանափոխության համար պայքարը շարունակելու, կամ ինչպիսի գործընթացներով է կարելի հասնել ֆորս մաժորի։ Ամեն դեպքում կենացները քաղցրանում են եւ խորհրդարանի ընտրություններից հետո ամայացած ընդդիմադիր դաշտում նոր աստղ է շողում։ Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am