«Պատերազմի օրերին Գորիսում եղել են մի շարք իմքայլականներ, որոնց համար առաջնագիծը եղել է տեղի համայնքապետարանը»

Արմեն Խաչատրյանը, անձամբ Գորիս քաղաքում գտնվելով, տեսել է, թե որտեղ է եղել Գորիսի քաղաքապետը իր ջոկատով և թե ինչ ահռելի աշխատանք է տարել. նա գուցե պատասխանի այն հարցին, թե որն է եղել իր այդ խայտառակ հայտարարության պատճառը. մենք Գորիսից 3 զոհ ունենք, ինչպե՞ս կարելի է նման բան ասել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Սյունիքում որևէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ:

Վերջինս ասաց, որ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ եկել է Գորիս, այն դեպքում, երբ որ համայնքի ղեկավարը քաղաքում չի եղել. «Աշխատասենյակում նստել է ու սուրճ է խմել: Իսկ այդ պահին Գորիսի համայնքապետը իր ջոկատներով կանգնել սահմանն է հսկել: Նրանք 3 անգամ խրամուղիներ են անցկացրել, որոնք հետո, ինչպես պարզվեց, մի գրչի հարվածով տվեցին թշնամուն»,- նշեց Գորիսի փոխքաղաքապետը:

Իսկ թե, բացի սուրճ խմելուց, Արմեն Խաչատրյանը Գորիսում լինելու ժամանակ էլ ինչ գործառույթ է կատարել, Իրինան պատասխանեց. «Արմեն Խաչատրյանը, Գորիսում լինելով, ընդամենը ուշի ուշով հետևել է, թե քաղաքում ինչ է կատարվում: Որ պահին ինչ անհրաժեշտություն որ եղել է սահմանի պաշտպանության հետ կապված, անգամ, ամենատարրական հարցերը լուծվել են բացառապես, անձնական կապերի միջոցով՝ իրավասու մարմիների 0 աջակցությամբ. սա փաստ է, սրան ականատես է եղել նաև Արմեն Խաչատրյանը»,- ընդգծեց Գորիսի փոխքաղաքապետը:

Ըստ Իրինայի խոսքերի, Արմեն Խաչատրյանը պատերազմի օրերին միակ իշխանական պատգամավորը չէր, որը Գորիսում էր. «Բացի Արմեն Խաչատրյանից՝ այստեղ են եղել նաև մի շարք այլ իմքայլական պատգամավորներ, որոնց համար առաջնագիծը, այո՛, եղել է Գորիսի համայնքապետարանը: Իրենք միայն ինչ-որ հեռախոսազանգեր են կատարել և վերջ, բայց ուրիշ ի՞նչ գործունեության մասին է խոսքը, ինչ է՝ իրենք այդ նույն կամավորական ջոկատների հե՞տ են եղել, ներգրավված են եղե՞լ այդ ամբողջ աշխատանքներին»,- նշեց փոխքաղաքապետը, հավելելով՝ թե՛ առաջնագծում և թե՛ թիկունքում Գորիսի համայնքապետը տարել է ահռելի աշխատանք, որոնց մասին իրենք չեն խոսում, քանի որ փիառի կարիք չունեն:

Վերջինս չհերքեց սահմանի դիրքերում առկա մի շարք խնդիրների մասին խոսակցությունները. «Այն, որ բազմաթիվ խնդիրներ կան դիրքերում, դա փաստ է: Գորիսը իրականում ռազմավարական նշանակության գործառույթ է իրականացրել, երբ Ստեփանակերտի և Շուշիի ենթակառուցվածքները վնասվեցին և այլևս չաշխատեցին, բոլոր գործառույթները կատարեց Գորիսը, միայն օրական 6000 հաց էր ուղարկում Ստեփանակերտ և սա ամիսներ շարունակ։ Սա ընդամենը մեկ օրինակ է, պարզապես մնացածի մասին մենք չենք ցանկանում բարձրաձայնել, քանի որ ռազմավարական տեսանկյունից այս պահին նպատակահարմար չէ»,- եզրափակեց նա՝ ընդգծելով, որ սահմանազատումներից հետո այլևս ոչ մի իմքայլական պատգամավորի չեն տեսել Գորիսում:

Զվարթ Պետրոսյան

դիտվել է 751 անգամ
Լրահոս
Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես Խուդոյան «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Հայի ձեռքով մեր ազգին տարան գենոցիդի․․․Համահայկական ճակատ կուսակցության անդամները՝ Եռաբլուրում (video) Ռուսական կողմը առաջխաղացում է գրանցել Դոնեցկի ուղղությամբ և հայտարարել հետագա քայլերի մասին Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Շուշիի քաղաքապետ ԱՄՆ-ը մտադիր է պատժել Իրանին՝ իր ընտրություններին միջամտելու փորձի համար․ Պետքարտուղարություն Հայի հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը․ Դավիթ Անանյան ԱՄՆ-ը չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. Պենտագոն «Արցախն ուրացողը կուրանա մնացածը, թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք, ոչ Հայաստան»․ Վարուժան Գեղամյան Այսօրվա իրավիճակը կոչ է անում նոր սերնդին լինել ավելի գիտակից, ավելի պատրաստված և ավելի համախմբված․ Հենրիխ Դանիելյան Վիճաբանություն ավիաընկերության երկու աշխատակցի և ուղևորի միջև. երեքն էլ ձերբակալվել են Քամալա Հարիսի վարկանիշը շարունակում է աճել Այդպես էլ ՊՆ-ն չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Արտակ Զաքարյան ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել «Որդիների կանչ» ՀԿ-ն անկախության օրը դիմավորելու է Եռաբլուրում Այս խոստումն էլ չկատարեց 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք Թիկնապահներից էլ է վախենում․ ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am