Նիկոլ Փաշինյանի հերթական շուստրիությունը. արտահերթ չի լինի՞

Մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերի հետ ժողով էր արել ու եկել այն եզրահանգման, որ արտահերթ ընտրությունների հասարակական պահանջ չկա։
Չկա նաեւ ընդդիմության մոտ նման ցանկություն, հակառակ դեպքոմ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն համաձայնություն կտային առանց նախապայմանների մասնակցել արտահերթ ընտրության, հուշագիր կստորագրեն, որ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չեն առաջադրի, ու այդպես կգնան արտահերթ ընտրությունների:
Հիմա Նիկոլ Փաշինյանը կրկին արտահերթի թեման օրակարգ է բարձրացրել։ Պատճառը պարզ է․ երբ փողոցը տաքանում է, ինքը միանգամից խոսում է արտահերթից, մի փոքր սառում է, արտահերթի հասարակական պահանջ չեն տեսնում։

Մի քանի օր առաջ, երբ բանակը եւս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջին եւ տարերայնորեն երկրում նոր ալիք բարձրացավ, Բաղրամյան պողոտայում բազմահազարանոց հանրահավաքներ, երթեր կազմակերպվեցին, Փաշինյանը նոից դիմեց խորհրդարանական ընդդիմությանը: Թեեւ մեծ հաշվով դրա կարիքը չկա, քանզի ԱԺ–ի 2/3–ին տիրապետող խմբակցության ղեկավարի դեպքում ի՞նչ հուշագրի մասին է խոսքը։
Բայց ինչեւէ, լուսավորի ու բարգավաճի հետ թվում էր, թե պայմանավորվածություն է կայացել, Գագիկ Ծառուկյանը ուրբաթ օրվա հարցազրույցում խոստովանեց, որ Հայրենիքի փրկության շարժման օրակարգն այլեւս չի պնդելու, խոսքը Փաշինյանի հրաժարականից հետո ժամանակավոր վարչապետի առաջադրում է եւ կառավարության ձեւավորումը, այ, ասաց, որ ինքը պահանջում է հրատապ ընտրություններ, թող Փաշինյանը հրաժարական տա, հնարավորինս շուտ գնանք ընտրությունների:
Էդմոն Մարուքյանը նաեւ ժամկետների մասին խոսեց, որ մինչեւ հունիսի մեկ ընտրությունները պետք է տեղի ունենան, սա է իրենց պահանջը:

Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը իր մոտ է կանչել Իմ Քայլի պատգամավորներին, հանդիպումից հետո լրատվամիջոցները գրեցին, որ վերջ, Փաշինյանը համոզվել է հունիսին արտահերթ ընտրություններ են լինելու, բայց նրա պատգամավորները մեկ օր հետո կտրականապես հերքում են հունիսին արտահերթի անցկացման որոշման լուրը: Հովիկ Աղազարյանը հայտարարել է նաեւ, միգուցե ընդհանրապես արտահերթի չգնան էլ:
Մեկ ուրիշն էլ ասում է, վարչապետի հրաժարակաի հարց իրենց օրակարգում չկա, Լիլիթ Մակունցն էլ գտնում է, որ պետք է կոնսուլտացիաները շարունակել: Իշխանական թիմում կարծես տրամադրություններ են շոշափում, որ եթե հնարավոր լինի, արտահերթի մասին խոսակցությունները դառնան հերթական քննարկում եւ անցնեն գնան: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ դնելու փաստը միգուցե նույնպես այս մանիպուլացիայի բաղկացուցիչ մասն է, որ եկեք չշտապենք, օրենսգիրքը փոխենք, նոր աշնանը գնանք ընտրության:

Անի Սահակյան

դիտվել է 3414 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am