Լեւոն Տեր-Պետրոսյանը բացում է Սերժ Սարգսյանի խաղաքարտերը

44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին իր հայտարարությունների տողատակերում աջակցություն հայտնող, ընդդիմությանը հարվածող, Զինված ուժերին քննադատող Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջապես հասկացել է՝ այս իրավիճակի ելքը: Դա Նիկոլ Փաշինյանի ինքնակամ հրաժարականն է եւ արտերկրում ապաստանելը:

Ավելի քան չորս ամիս ընդդիմությանն ու նրանց պայքարը խարազանող առաջին նախագահը, ով անգամ իշխանությունների շուրջը օրհասական պահին համախմբվելու կոչով հանդես եկավ, թերեւս ընդունել է իրեն ուղղված քննադատությունները, որ հնարավոր չէ հայրենիքը հանձնած կապիտուլանտին աջակցելը, դա կարող են անել միայն նրանք, ովքեր Արցախը բեռ են համարել Հայաստանի համար եւ հիմա, երբ այն Փաշինյանի դավաճան ձեռքով հանձնվել է թշնամուն, նրանք այդ համախմբմամբ շնորհակալություն են փորձելու հայտնել:

Եւ քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի աջակցության հարցով իղձերն իրականություն չդարձան, նա աջակցության նոր ձեռնարկով է հանդես գալիս՝ Փաշինյանին ֆիզիկական անվտանգության երաշխիքների հնարավորության հարցն առաջ քաշելով: Առաջին
նախագահը նախ շեշտում է, որ վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման եւ հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Ուստի հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների անցկացումը.<< Համաձայն եմ նաեւ հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետեւանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատեւ մղձավանջային գոյատեւումը>>, ասում է նա եւ եզրափակում<<Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաեւ անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ եւ ինքնակամ հրաժարականն է եւ Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»:
Տեր-Պետրոսյանն ըստ ամենայնի թելում է Սերժ Սարգսյանի թելը, բացում նրա խաղաքարտերը: Սերժ Սարգսյանն արմատական ընդդիմության դաշտում թերեւս միակն է, ով դեմ է Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին, չի բացառվում, սա եւս Փաշինյան-Սարգսյան իշխանափոխության հնարավոր ծրագրի կետերից մեկն է, որը Սարգսյանը փորձում է այժմ լսելի դարձնել առաջին նախագահի միջոցով:
Իսկ եթե ծրագիրը հաջողվեց, Տեր-Պետրոսյանը թերեւս ընտրություններից իր <փայը> կստանա՝ ֆրակցիայի տեսքով, գումար, ինչպես որ աշխատում էր Սերժ Սարգսյանից նախկինում, կմեծանա նաեւ նրա որպես քաղաքական դերակատարի ազդեցությունը:

Անի Սահակյան

դիտվել է 5380 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am