«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թվականի համեմատ մեկ անձից կատարվող պետական գնումները էապես աճել են: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: «Դրանք այն գնումներն են, որոնք խնդրահարույց են ոչ միայն իրենց իսկ հռչակած սկզբունքների ու ծրագրային մոտեցումների տեսանկյունից, այլև, ընդհանուր առմամբ, ռիսկերի տեսանկյունից»,- ասաց նա՝ հավելելով, որ գնումների այն ձևը, որն օրենսդրությամբ թույլատրելի է բացառիկ դեպքերում, 2017 թ. համեմատ 2019-ին աճել է շուրջ 54 տոկոսով: «Պետական գնումների կեսից ավելին այսօրվա իշխանությունները կատարում են մեկ անձից: Այս մասով դեռ 2020 թ. ամփոփ թվերը չկան, բայց, բնականաբար, բացասական միտումն ավելի է խորացել, ու այդ առումով ավելի բարձր թիվ ենք ունենալու:
Ինքնին մեկ անձից կատարվող գնումները բարձր ռիսկային են, որովհետև մրցակցություն չկա: Եթե անգամ կոռուպցիոն ռիսկեր էլ չկան, ինչի վերաբերյալ, իհարկե, չեմ կարող համոզված լինել, մեկ անձից կատարվող գնումը շուկայական մրցակցային ու հիմնական ձևը չէ: Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ այստեղ առնվազն անարդյունավետ ծախսերի հիմքեր կան: Սրանց մասին է պետք մտածել: Փոխանակ անարդյունավետ պետական ծախսերը կրճատեն, կացինն առած՝ կրճատում են այն ծախսերը, որոնք, ելնելով օրվա իրավիճակից, օբյեկտիվ անհրաժեշտություն են»,- նշեց Թ. Ավետիսյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը