Ի նշանավորումն մարտի 16-ի քեմալաբոլշևիկյան պայմանգրի 100-ամյակի` Նիկոլը Զանգեզուրից հատվածներ է հանձնում Ադրբեջանին

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունից հրահանգ է եղել Կապանի ներկա պաշտպանական դիրքերը Ադրբեջանին հանձնելու մասին։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը https://hetq.am-ի հետ զրույցում նշել է, որ վաղը, այսինքն՝ մարտի 16-ին, մինչեւ ժամը 17։00-ն, պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Ըստ համայնքապետի՝ դրանք են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը և Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։ Ընդ որում՝ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։ «Այս բոլոր տարածքները մինչև 1929 թ․ եղել են հայկական տարածքներ։ 1929 թ․ դրանք տրվել են Ադրբեջանին։ Այդ տարածքներում ներառվել է 21 գյուղ։ Եվ ինչի՞ պիտի սահմանազատումն արվի 1974-ի քարտեզով, այլ ոչ թե, օրինակ, 1929-ի»,- ասում է համայնքապետը։

Ներկայում Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհի որոշ հատվածներ անցնում են այնպիսի տարածքներով, որոնք կա՛մ պետք է անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, կա՛մ հայտնվեն անմիջական սահմանի վրա։ Ըստ Կապանի համայնքապետի՝ Գորիս-Կապան ճանապարհի անվտանգության հարցը պետք է լուծվի ռուս սահմանապահների միջոցով։ Մարտի 16-ին հայկական սահմանների հերթական զիջումը ադրբեջանա-թուրքական տանդեմին թերևս խորհրդանշական է անգամ օրվա ընտրության առումով։
Մարտի 16-ին լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարին։ Լենինի և Քեմալի կնքած «եղբայրության և բարեկամության պայմանագիրը մեզ համար ճակատագրական է եղել։ Դրանով սովետական Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվել է Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը, որը մինչև 1918 թվականը գտնվում էր ռուսական կայսրության ներքո՝ Երևանի նահանգի կազմում։ Պայմանագրով հաստատվել է հայ-թուրքական սահմանը, այդ նույն պայմանագրով Նախիջևանը՝ որպես պրոտեկտորատ, հանձնել Ադրբեջանին։ Ըստ այդմ նաև հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։ Պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև։

Ժամանակին Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջերարդը այսպես է արտահայտվել այդ տխրահռչակ փաստաղթղթի մասին․ «1921 թվականի մարտի 16-ին բոլշևիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին, և մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին»:
Եվ ահա ուղիղ 100 տարի անց պատմությունը կրկնվում է՝ Նիկոլ Փաշինյանի հետ դավաճանական դաշինք կնքած արտաքին ուժերը հիմա էլ պատմական Զանգեզուրից են հատվածներ հանձնում Ադրբեջանին։
Փաշինյանը անգամ պատմական խորհրադանշական օրերը շրջանցելու ազգային արժանապտվություն չունի, որ գոնե հանձնման համար այլ պահ ընտրի։ Թուրքահաճությունը էլ ուրիշ ինչպե՞ս պետք է լիներ, հո պոզ կամ պոչ չէ՞ր ունենալու։

Հայկ Դավթյան

դիտվել է 2552 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am