Կապանի հենակետի պատասխանատուին գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն. աղմկարույց տեսանյութի հետքերով
Կապանի մեր նոր դիրքերից մեկի հետ կապված խնդիրները բարձրաձայնող այսօրվա տեսանյութը շատերն են դիտել։ Տեղեկացնեմ, որ հենակետի պատասխանատուին՝ կամավորական Արտակ Հարությունյանին, գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն։ Հիմա միասին գնում ենք։
Անհասկանալի է՝ ինչու են կանչել, մանավանդ որ, մեր տեղեկություններով, բարձրաձայնման արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով խնդիրներն արդեն իսկ մասամբ լուծվել են։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից
