Պուտինը՝ 2 քարի արանքում. Փաշինյանի «ազատ անկումն» ու Ալիևի «կառուցողական» երազանքները

Այսօր Բաքու կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով: Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Հայաստան:

Մեկ ամիս առաջ Անն Լինդեն ղարաբաղյան թեմայով հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետդեպարտամենտը հաղորդել էր, որ կողմերը ի թիվս այլ հարցերի քննարկել են` ինչպես ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը` օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել հակամարտության տևական և կայուն կարգավորման:

ԵԱՀԿ Մինսկի խումբն, ակնհայտ է, որ չի կարողանում Հայաստան-Ադրբեջան բանակցություններ կազմակերպել: Ալիևը մեկ անգամ պատերազմից հետո ընդունեց համանախագահներին, խոսեց մոտավորապես այս տոնով. «Եկել եք, խնդրել եք, ընդունել եմ ձեզ, բայց ինչո՞ւ եք եկել, Ղարաբաղի հարցը ես լուծել եմ, դուք չկարողացաք՝ ես լուծեցի»:

Հիմա, Հայաստանի իշխանությունները, ԱԳՆ-ն մասնավորապես, ասում են, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի:
Միջազգային հանրությունն էլ, կարծես, մասնավորապես արևմուտքը, հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակմանը, բայց մյուս կողմից ակնհայտ երևում է, որ հնարավոր չի օրակարգ ստեղծել և Հայաստանին ու Ադրբեջանին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:

Ու այստեղ պարզ է, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտը, այսինքն, Ադրբեջանն է «խաղի կանոններ» թելադրողը, իսկ Հայաստանի ցանկությունները մնում են օդում: Իսկ այդ հարցում գոնե Ռուսաստանը չի պաշտպանում հայկական կողմի ցանկությունը՝ բանակցություններ անցկացնել ու քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ընդհակառակը, մի առիթով ռուսական կողմն ասաց, թե այո, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի, բայց ոչ հիմա...

Իսկ ե՞րբ... Երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքների նկատմամբ իր «երազանքները» հասցնի մինչև Երևա՞ն...

Հիշեցնենք, անցյալ շաբաթ Մոսկվան հայտարարեց, թե խոսել է Բաքվի և Երևանի հետ, և ամեն ինչ հանգիստ է: Կրեմլը հայտնեց, որ մարտի 11-ին և 12-ին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել են եռակողմ համաձայնագրի իրագործման գործնական ասպեկտները, և արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն և հանգիստ: Նաև նշված է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել ռուսական խաղաղապահների գործունեությունը Լաչինի միջանցքի երկայնքում: Բացի այդ, Կրեմլը հայտնում է, որ Բաքվի և Երևանի հետ քննարկել է նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Իր հերթին էլ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին ճեպազրույցում ժամանակ օրեր առաջ խնդրել էին մեկնաբանել Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ «Զանգեզուրն ադրբեջանական տարածք է», և որ «պատմական ադրբեջանական տարածքում պետք է ստեղծեն միջանցք դեպի Նախիջևան»: Ի պատասխան Մարիա Զախարովան ասել էր. «Կախված այն թեմային, որ Դուք բարձրաձայնեցիք, մենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արձանագրում ենք ընդհանուր առմամբ կոնստրուկտիվ մոտեցում թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից»: Նա հավելել էր, թե Մոսկվան ակնկալում է, որ նման դրական մոտեցում և փոխընդունելի մոտեցումները գտնելուն ուղղված հայտարարություն մեծամասամբ կհնչեն նաև պաշտոնական մեկնաբանություններում և մամուլում:

Այսինքն, Ադրբեջանը չի բանակցում Հայաստանի հետ, Հայաստանի տարածքների վրա աչք է դրել, իսկ Մոսկվան շատ «կառուցողական մթնոլորտ» է տեսնում այս վիճակում...

Ի դեպ, նախկինում Մոսկվան ընդգծում էր` համաձայնագրում չկա Նախիջևանի միջանցքի մասին որևէ բառ, այսօր նույնիսկ սա չի ասվում:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում այսօրվանից մեկնարկող զինավարժություններին, Զախարովան նկատեց, թե դրանք տարածաշրջանային կայունության համար վտանգ չեն ներկայացնում. «Դրանք պլանային զինավարժություններ են և որևէ վտանգ տարածաշրջանի կայունության համար չեն ներկայացնում»:

Ակնհայտ է, որ Մոսկվան չի ցանկանում խոսել տարաձայնությունների մասին: Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից մեծամասամբ խոսում են պաշտոնական Բաքուն և Անկարան: Իսկ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ թողել է ռուսական կողմի ուսերին, կարծես, իրեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հարցերը չեն էլ հետաքրքրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4558 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am