Նիկոլ Փաշինյանը խոստացել է պահպանել Արմեն Սարգսյանի աթոռը

Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է հանդիպումների շարք սկսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման նպատակով և այդ համատեքստում նախօրեին հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի, «Իմ Քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Ըստ պաշտոնական լրատվության՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը»,- նշվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Նախագահի կայքը նաև տեղակացնում է, որ Մակունցի հետ հանդիպման ընթացքում, որպես ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղի կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Էդմոն Մարուքյանի հետ զրույցի ընթացքում ևս
իբրև իրավիճակի հանգուցալուծում, քննարկվել էխորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
Փաստորեն, այն ինչ չհաջողվեց ի կատար ածել Նիկոլ Փաշինյանին, փորձում է իրագործել Արմեն Սարգսյանը։ Այսինքն՝ Արմեն Սարգսյանը եկել է այն եզրակացության, որ ելքը արտահերթ խորհրդարնական ընտրություննրեն են։ Բայց չէ՞ որ ընդամենը երեք ամիս առաջ այս նույն Արմեն Սարգսյանը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և գտնում էր, որ նա պետք է անհապաղ հեռանա, իսկ մինչև արտահերթ ընտրության անցկացումը պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն։ Ահավասիկ՝ 2020 թվականի նոյեմբերի 29-ին ռուսաստանաբնակ հայերի հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը բառացիորեն ասել է հետևյալը․ «Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակե՞ր, որ ճգնաժամ չկա։ Նայեք մեր շուրջբոլորը, մենք բոլորս ճգնաժամային իրավիճակում ենք։ Դա երկրի, պետության ճգնաժամ չէ, այլ ազգի՝ իրավապաշտպանական, հոգեբանական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար», - ասել է նախագահը։
Արմեն Սարգսյանը կրկնել է իր այն միտքը, որ մինչև արտահերթ ընտրությունները անհրաժեշտ կլինի ձևավորել ժամանակավոր ազգային միասնության կառավարություն։ «Սա չի նշանակում, որ ամեն կուսակցություն պետք է նախարար ունենա, այլ՝ բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձևավորում, և նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։ Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչև նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա»,- պարզաբանել է նախագահը։ Սա բառացի մեջբերում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրությունից։
Մինչդեռ արի ու տես, որ նախագահի աթոռը զբաղեցնող անձը, երեք ամիա անց մտափոխվել է և այսօր արդեն ժամանակավոր կառավարություն կազմելու հարցը այլևս առաջնային չի դիտարկում, նրա սիրտը միայն արտահերթ ընտրություն է ուզում։ Երևի դրա դիմաց Փաշինյանը խոստացել է պահպանել Արմեն Սարգսյանի աթոռը, նաև երաշխիքներ է տվել, որ Ամուլսարը կաշխատի։ Էլ ուրիշ ի՞նչ է պետք Արմեն Սարգսյանին․ ըստ էության ոչինչ։ Սյունիքին սպառնացող վերահաս վտանգի դեմն առնելը Արմեն Սարգսյանի պլանների մեջ չի մտնում։ Հակառակ պարագայում հաղորդագրության մեջ գոնե մեկ բառով էլ անդրադարձ կարվեր սահմաններին տիրող իրավիճակին։

Այլևս փաստ է, որ Արմեն Սարգսյանը գնաց Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական դուետ կազմելու ճանապարհով և այժմ հավասարապես կիսում է հայրենիքի ու պետության կործանման պատասխանատվությունը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3822 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am