Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը թաքնվում է ռուսական պետհամարանիշների ետևում

Նիկոլ Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակոբյանը փոխել է իր ավտոմեքենայի համարներն ու փակցրել ռուսական պետհամարանիշներ՝ թերևս փորձելով թաքնվել դրանց հետևում, որ հասարակության մեջ այդ մեքենայով երևալիս նրան չճանաչեն: Նրա բալագույն Honda CR-V -ի վրա մինչև վերջերս փակցված էին 055 HH 11 պատգամավորական համարանիշներ, սակայն պատերազմում իրենց ղեկավարի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, երբ հասարակությունը լարվեց իրենց թիմակիցների դեմ, իմքայլականներից ոմանք սկսեցին փոխել իրենց մեքենաների համարները՝ իբրև թե այդպիսով թաքնվելով հասարակության աչքից: Նրանցից էին նաև ԱԺ երկու իմ քայլական փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, որոնք իրենց ծառայողական Toyota Camry-ների պատգամավորական համարները հանել ու տեղը ռուսական համարանիշներ էին տեղադրել: Բայց մամուլը շատ արագ հայտնաբերեց նրանց խորամանկությունն ու դրանից հետո որոշ պատգամավորներ նորից տեղադրեցին իրենց մեքենաների իրական համարները: Բայց Փաշինյանի աներձագը դեռևս շարունակում է երթևեկել ռուսական պետհամարանիշով: Նրա մեքենան օրերս նկատեցինք ԱԺ տնտեսական մուտքի մոտ կայանած:

Նշենք, որ օրենքով արգելվում է մեքենայի վրա այլ պետհամարանիշ փակցնել, առավել ևս՝ օտար երկրի պետհամաանիշ, դա կոպիտ խախտում է: Բայց քանի որ իմքայլականներին 2,5 տարի է՝ ցանկացած ապօրինություն ներվում է, ուստի այս մի փոքր կեղծիքի կամ անօրեն արարքի վրա ևս մեր իրավապահները, ինչպես տեսնում ենք, աչք են փակում, քանզի եթե աչք չփակեին, հաստատ կզբաղվեին այն հարցով, թե որտեղից իմքայլական պատգամավորներին ռուսական պետահամարնիշներ, ո՞վ է նրանց տվել, և ի՞նչ իրավունքով են ինքնակամ փոխել ԱԺ-ի տրամադրած համարներն ու ռուսական, իսկ որոշ պատգամավորների դեպքում՝ հայկական, բայց օպերատիվ համարանիշներ տեղադրել, օրինակ՝ իմքայլական Քոչարյան Անդոն, որի մասին վերջերս գրվեց, որ իր ծառայողական Toyota Camry-ի 014 HH 01 համարները հանել տեղը 36 VV 355 օպերատիվ համարանիշ է փակցրել: Ո՞վ է այդ արտոնությունը նրանց շնորհել՝ դժվար է ասել: Հավանաբար իշխանական պատգամավոր լինելն է նրանց նման ինդուլգենցիաներ և արտոնյալ կարգավիճակ շնորհում:

hraparak.am

դիտվել է 2672 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am