Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի առևանգված օդանավը. Yerevan.today

Մեկ-երկու ժամից Հայաստան վայրէջք կկատարի առևանգված Boeing 737 ինքնաթիռը, որն անհասկանալի հանգամանքներում դեռևս փետրվարի 19-ից անհետացել էր Էստոնիայի օդակայանից և բանդայի կողմից թռիչքուղու փոփոխած պլանով հայտնվել էր Իրանի ռազմական օդանավակայանում։ Այս մասին գրում է Yerevan. Today-ը:

Արդեն իսկ Զվարթնոց օդակայան է շտապել ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որպեսզի դիմավորի իր գործունեության ծանր ու ամոթալի հետևանքների վկան դարձած օդանավը, ու չի բացառվում՝ սույն տիկինը այսօր նաև անհամեստորեն PR -վի օդանավը վերադարձնելու տեսարանի ֆոնին։ Համենայն դեպս, Yerevan.Today-ի տեղեկությամբ Տաթևիկ Ռևազյանը յուրային լրատվամիջոցների հետ Զվարթնոցին հարցազրույց կտա, իսկ մյուս բոլորիս հավանաբար նորից ՔԱԿ փակ դռների հետևից գրավոր հարցումներ կպահանջեն, որ 30 օր թիմային ջանքերով պատրաստվեն երկնել մի քանի տող գրավոր պատասխան։


Ինչևէ ... ինքնաթիռի սկանդալային առևանգման փաստի առթիվ Եվրականտրոլը արդեն իակ քննություն է սկսել, վարկածները բավականին տարբեր են, բայց դառը ճշմարտությունն այն է, որ Հայաստանում կայացած քաղավիացիայի ոլորտը հեղափոխական կառավարության ստեղծած բարդակի հետևանքով երկրորդ ծանր հարվածը կստանա՝ դարձյալ սանկցիա(ների) տեսքով։ Ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռի հայկական հետքերով Իրանի օդանավակայանում հայտնվելը, ինչ խոսք, հայկական Fly Armenia airways ընկերության պատասխանատվությունն է առաջնահերթորեն։

Հայկական ավիընկերությունը այդ օդանավը ձեռք էր բերել լիզինգային ծարգրով , բայց չմոռանանք՝ ցանկացած երկրում իշխանությունն է ստանձնում քաղավիացիայի թիվ 1 պատասխանատուի դերը՝ այն պահից, երբ գրանցում և սպասարկում է իր տարածքում լիցենզավորված ավիափոխադրող ընկերության օդանավը՝ անկախ հանգամանքներից։

Առաջնահերթորեն ՀՀ ՔԱԿ ը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ինչու՞ է բանդան օդանավ փախցնելու համար ընտրել հենց իր ներկայացրած երկիրը՝ Հայաստանը։ Ի վերջո, ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների խնդիրն է` թռիչքային և ավիացիոն անվտանգության պայմանների ապահովումը՝ ըստ միջազգային ստանդարտների։

Փաստացի վերահսկողական գործառույթներում ստեղծված այն բարդակը, որի պատճառով 2019 հուլիսին ԵՄ- ն մեզ զրկեց եվրոպական երկրների օդային տարածք մուտք գործելու իրավունքից վստահելի գործընկերների ցանկից, մեզ ներառեց իր «սև ցուցակում», չեն ուղղվել: Անցած ամբողջ տարվա ընթացքում նրանց վերացման ուղղությամբ ոչինչ չի արվել:

Ի՞նչ ավարտ կունենա այս պատմությունը` քննությունը, հստակ չէ, բայց մի բան հստակ է` ՀՀ Ավիացիոն իշխանությունների` իրենց միջազգայնորեն ստանձնած պարտականությունների կատարման մեջ հայկական քաղավիացիոն ոլորտը միտումնավոր կամ անփութորեն այնպես քայքայեցին, որ հասցրին բացարձակ տապալման ։

Ավելի վաղ Yerevan.Today-ը խիստ ուշագրավ տեղեկություններ էր հրապարակել օդանավի առևանգման դրվագներից, որոնք լրագրողը բացայայտել էր իր աղբյուրներից ստացված ինֆորմացիայի և հետաքննական աշխատանքի արդյունքում:

 

դիտվել է 826 անգամ
Լրահոս
Իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետը, տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին․ Մայր Աթոռ ՇՏԱՊ․ «Մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին՝ Հանրապետության հրապարակ»․ Բագրատ Սրբազանի պաշտոնական կոչը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Ի տարբերություն մի շարք երկրների՝ Հայաստանյայց Եկեղեցին հարկեր վճարում է. Մովսես քահանա Սահակյան Ոչ մի դավաճան իր մահով չի գնացել. Գորիսի հոգևոր հովիվ․ News.am ԱԼփ Վելիկոլեպնայա, քեզ ե՞րբ են վերջին անգամ "генеральная уборка"-ի ենթարկել... Իրանում hnւղարկավորեցին նախագահին և արտգործնախարարին Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլի խոզանոցը (լուսանկար) Այո', կա նման բան, բայց ախոռում կամ հյուրատնում մոմ են վառում հենց Նիկոլի ընտրազանգվածը` մեծ մասամբ անգրագետ և թերուս... Քիչ առաջ իր բնակարանից ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին․ Ռուբեն Մելիքյան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Սրեբրենիցայում ցեղասպանության մասին բանաձևը Խեղճ Արշակունիներ․․․Խեղճ Պապ․․․ Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին այցելել է Երասխ Մենք երկրորդ անգամ քրիստոնեություն ենք ընդունելու և դա լինելու է այս մոտ օրերի ընթացքում. Պողոսյան Մարդու որդին խաչի մատերիալից էր խոսում, որից վախենում է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Բագրատ Սրբազանին կարելի ա շնորհակալ լինել գոնե նրա համար, որ տեսնում ես քպ-ականների պանիկան Նորին կայսերական գերազանցություն, Արքայից արքա, Օվկիանոսների, Երկրի և երկնքի տիրակալը Նիկոլ Փաշինյանին «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը «Գիտությունն ու կրոնը հակասության մեջ չեն»․ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետներին Ուկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Երևան-Իջևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ողբերգություն. Կիրանց, մարդիկ քանդում և այրում են իրենց գույքը, որը Նիկոլը նվիրում է թուրքերին (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am