Փաշինյանի ընկեր Թրյուդոն շրջանցել էր Կանադայի էմբարգոն՝ Թուրքիային դարձյալ վաճառելով Bayraktar-ների մեխանիզմներ

Կանադայի խորհրդարանական հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերից մեկում, որը նվիրված է նրան, թե ինչպես են կանադական սարքավորումները հայտնվել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, պարզ է դառնում, որ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը շրջանցել է երկրի կիրառած էմբարգոն Թուրքիային Bayraktar տեսակի ԱԹՍ-ների համար սարքավորումներ չվաճառելու վերաբերյալ. հայտնում է The Globe and Mail կայքը, փոխանցում է Yerkir.am-ը:

Կանադան շրջանցել է այդ էմբարգոն այն բանից հետո, երբ Թուրքիան հավաստիացրել է, թե այդ սարքավորումները կիրառվում են Սիրիայի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Սակայն L3Harris Wescam տեխնոլոգիաները հայտնաբերվել էին Արցախյան վերջին պատերազմում՝ կիրառվելով Ադրբեջանի կողմից, այն դեպքում, երբ նման տեխնոլոգիա վաճառվել է միայն Թուրքիային։

2019 թ. Կանադան արգելել էր մի շարք զենքերի վաճառքը Թուրքիային, սակայն 2020 թ. երկիրը Թուրքիային էր վաճառել L3Harris Wescam-ի օպտիկական սարքավորումներ։

Կանադական կառավարության՝ խորհրդարանական հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերից երևում է, որ Թուրքիան ճնշում է գործադրել Կանադայի վրա՝ պնդելով, որ դա անհրաժեշտ է Սիրիայի քաղաքացիական բնակչությանը փրկելու համար, սակայն Թուրքիան կիրառում է այդ տեխնոլոգիաները Սիրիայում ընդդիմությանը օգնելու և փախստականների հոսքը կանգնեցնելու համար։

2020 թ. մայիսի 6-ի զեկույցում երկրի ԱԳՆ փոխնախարար Մարթա Մորգանը խորհուրդ էր տվել այդ ժամանակվա ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանին` թույլատրել սարքավորումների արտահանումը Թուրքիա՝ նշելով, որ դա « հատուկ դեպք է»։

Թուրքիան և Կանադան ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակիցներ են, սակայն 2019 թ. հոկտեմբերին Կանադան մի շարք սահմանափակումներ էր մտցրել Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման պատճառով։

Global Affairs-ը պահանջել էր բացառություն անել Թուրքիայի համար` հումանիտար պատճառաբանություններով, իսկ փոխնախարար Մորգանը հավաստիացրել էր, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը խոստացել է, որ կանադական սարքավորումները կկիրառվեն Իդլիբում միայն բնակչությանն ապահովելու համար։

Քելսի Գալլահերը՝ Project Plowshares սպառազինության վերահսկման կենտրոնի հետաքննող խմբից, անհեթեթ է համարում, որ Կանադան նախ 2019 թ. հոկտեմբերին զենքի էմբարգո էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ երրորդ երկիր մուտք գործելու համար, իսկ հետո դարձյալ սարքավորումներ էր արտահանել Թուրքիա՝ այդ երրորդ երկրում կիրառելու համար։

Հենց դրա շնորհիվ էլ կանադական սարքավորումները ներառվեցին այն Bayraktar-ներում, որոնք հետագայում կիրառվեցին Արցախում թուրք-ադրբեջանական ուժերի կողմից։

դիտվել է 825 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am