Բադասյանը հանձն է առել Սյունիքը հանձնելու, թե՞ Նիկոլին` վերացնելու

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը նոր պաշտոն է ստացել։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նա նշանակվել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։
Բադասյանը զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Եռաբլուրում Բադասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է «վերանա և հեռանա»։ Հարցին՝ իսկ եթե չհեռանա՞, պատասխանել էր` ուրեմն կհեռացնենք ֆիզիկապես։
Նույն օրը նա բերման էր ենթարկվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ու ձերբակալվել: Իսկ հունվարի 29-ին նրան կալանավորելու որոշում կայացվեց։
Օրեր անց ՀՀ գլխավոր դատախազը որոշում կայացրեց փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը․ կալանավորումը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Վահան Բադասյանն, ով 44-օրյա պատերազմի հետեւանքով կորցրել է տունը, առողջությունը, քանի որ ծանր վիրավորում էր ստացել, մադ, ով կորցրել է հայրենիքը, պաշտոնը ստանձնելիս հայտարարել է, որ ժամանակն է մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները: Փաստորեն մարդիկ ոչ հայրենիքի զգացողութուն ունեն, ոչ պետության, եւ ինչպես ասում են կատվի վազը մինչեւ մարագն է, իսկ մարագում մի պատառ պաշտոն, որը Բադասյանը փոխում է իր կորցրած տան, իր երազանքների ու հայրենիքի հետ: Նա այլեւս մոռացել է հայրենիքը հանձնողներին պատասխանատվության ենթարկելու իր խոստումը, բայց մենք չենք մոռացել իր հայտարարությունները, քննադատությունները, հայտարարում, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ վաճառել է Արցախի հողերը:
Պատերազմից հետո Բադասյանը տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ էր տալիս եւ անխնա քննադատում թե Փաշինյանին, թե Արայիկ Հարությունյանին: Նա ասում էր՝ մոռացեք Սյունիքը՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սյունիքը հանձնել։ Եթե առաջիկա ամիսներին հրաժարական չտա ու մնա, ապա Սյունիք չենք ունենալու։
Հիմա ստանձնում է մի պաշտոն, որը ուղիղ առնչություն ունի նաեւ ՀՀ իշխանություններին: Հետաքրքիր է՝ Բադասյանը հանձն է առել Նիկոլ Փաշինյանի հետ հանձնել Սյունիքը, թե Արայիկ Հարությունյանը նրան նշանակել է պաշտոնի, որ Բադասյանը մոտիկից հնարավորություն ունենա ի կատար ածել խոստումը եւ զենքով ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին:

Անի Սահակյան

դիտվել է 4213 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am