Հեղափոխությունը խժռում է իր զավակներին

Երեկ հայտնի դարձավ, որ «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանին ԴԱՀԿ-ն 15 օր ժամանակ է տվել տարածքն ազատելու համար։
Ավանյանի խոսքով` նա չէր պատկերացնում, որ այնպիսի երկրում է ապրում, որտեղ առանց իր համաձայնության ու գումարային խոսակցության իր սեփականությունը կարող են վերցնել: Սփյուռքահայ Ավանյանն իր ռեստորանային բիզնեսը Հայաստանում հիմնել էր 1998-ին եւ ծաղկեցրել Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: Սակայն 2018-ին նա դարձավ հեղափոխական, դրանից հետո՝ մոլի նիկոլական: Դոլմամայի փակվելու շուրջ բուռն քննարկում է ծավալվել, մարդիկ պատմություններ են հիշւմ, ոմանք սեփականատիրոջ իշխանական գրառումները եը գրեթե բոլոր իրենց գրառումներն ավարտում են <Արդար է> վերջաբանով:

Օրինակ պարզվում է ՝ երկար տարիներ Ավանյանը խորհուրդ չի տվել իր սփյուռքահայ գործարար ընկերներին գալ Հայաստան եւ բիզնես ծավալել՝ ասելով, որ Սաշիկը 50 տոկոս փայ է մտնում:
Սակայն նողկալի է այն, որ ոչ վաղ անցյալում Ավանյանը փառաբանում էր ներկա իշխանություններին և չէր նկատում երկրի աղետալի վիճակը, հայրենիքի մի մասի կորուստը, Շուշիի, Հադրութի հանձնումը, Արցախի քանդումը և միայն իր ռեստորանի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված է փոխել իր դիրքորոշումը իշխող ուժի նկատմամբ: Արցախում կապիտուլյանտի դավաճանության պատճառով ավելի քան 100,000 տուն քանդվեց, այրվեց, մնաց թշնամու հսկողության տակ, բայց Դոլմամայի Ժիրիկը ոչ մի անգամ չարձագանքեց մեր հայրենակիցների ցավին, նա շարունակում էր իշխանահպատակ կյանքով ապրել մինչեւ երեկ: Դոլմամայի ժիրիկը Հայաստանի «հպարտ» քաղաքացու հավաքական կերպարն է, նվիրյալ հեղափոխական, նախկիններից նեղացած, հինը մերժած ու նորը փառաբանած։
Նա մերժեց նախկինը, իր անցյալը, որտեղ նա կայացել էր, մարդկանց, որոնք իրենց վճարած գերթանկ հաշիվներով հարստացրել էին իրեն և կայացրել նրա բիզնեսը։
Բայց նա հպարտ էր, հեղափոխական, վիրավորում ու հայհոյում էր ցանկացածին, ով համարձակվում էր թթու խոսք ասել Նիկոլի հասցեին, քննադատել «հեղափոխությունը»։
Հին Հայաստանում նա բիզնես էր անում, փող էր աշխատում, Երևանի սրտում ուներ սեփականություն և ամենաթանկ ռեստորանը, իսկ «նոր Հայաստանում» նրա ռեստորանն այլևս չի աշխատելու:

Այո, արդար է տեղի ունեցածը: Հեղափոխություն կոչվածը պետք է խժռի սեփական «հեղափոխականներին», ովքեր նախկինը մոռանալով, ուրանալով քծնում էին նորերին եւ հոշոտում բոլոր նրանց քննադատողներին

Անի Սահակյան

 

դիտվել է 2473 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am