Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը՝ բացի Պուտինին զանգելուց

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնել է, որ մարտի 11-ին և 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել են եռակողմ համաձայնագրի իրագործման գործնական ասպեկտները, և արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն և հանգիստ: Նաև նշված է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել ռուսական խաղաղապահների գործունեությունը Լաչինի միջանցքի երկայնքում: Բացի այդ, Կրեմլը հայտնում է, որ Բաքվի և Երևանի հետ քննարկել է նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Հատկանշական է սակայն, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության տեքստի բովանդակությունը շատ ավելի զուսպ է՝ չկան խաղաղապահներին ուղղված գովասանքի խոսքերը, ինչպես նաև շրջանցված են տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման թեմաները։
<< Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, շոշափել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքը:
Ընդգծվել է տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի շուրջ>>,- նշվում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում:
Երկու տեքստերի ակնհայտ տարբերությունը թերևս նշանակում է, որ կամ Պուտինը Ալիևի հետ ունեցել է այլ բովանդակության զրույց, որն առանձնապես չի համընկնում Փաշինյանի հետ խոսկացության բովանդակությանը, կամ էլ պաշտոնական Երևանը մտավախություններ ունի և խաղաղապահների և հաղորդուցիների շրջափակման առնչությամբ։
Մինչդեռ սկնհայտ է, որ Պուտինի հեռախոսազրույցը նպատակ է ունեցել զսպել զորավարժությունների պատրաստվող Ալիևի ծավալապաշտական ախորժակը։
Ընդամենը երկու օրից Ադրբեջանում կայանալու են զինավարժություններ և դրանցում բազմաթիվ փորձագետներ նոր պատերազմի սպառնալիք են տեսնում՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե «Զանգեզուրն ադրբեջանական տարածք է», և որ «պատմական ադրբեջանական տարածքում պետք է ստեղծվի միջանցք դեպի Նախիջևան»: Ալիևի այս հայտարարությանը նախորդել էր պաշտոնական Բաքվի ՄԱԿ-ին հղած հատուկ նամակը, որտեղ կար պնդում, իբր հայկական կողմը Ադրբեջանի սահմաններին փորձում է հայկական զորքեր տեղակայել։
«Հայաստանը, կոպիտ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը, «Լաչինի միջանցքով» գաղտնի կերպով Ադրբեջանի տարածք է ուղարկել հայկական զինված ուժերի կազմը՝ քաղաքացիական համազգեստով և քաղաքացիական տրանսպորտային միջոցներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել ռուսաստանյան խաղաղապահների կողմից իրականացվող ստուգման գործընթացից»,- նշում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նամակում` հասցեագրված ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին և Անվտանգության խորհրդին։ Բայրամովը նաև շեշտել է, որ նման քայլերը տանում են իրավիճակի ապակայունացման:
Կարծես թե ակնհայտ է, որ Բաքուն և դիվանգիտական և սպառազինության ճակատներում ագրեսիայի դիմելու հող է նախապատրաստում։ Ալիևը, վստահաբար, փորձում է հնարավորինս շատ օգուտ քաղել տնտեսական և ռազմական առումնով թուլացած Հայաստանից՝ նրան պարտադրելով նոր զիջումներ։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի ղեկավարը այս վտանգներին դիմագրավելու համար։ Ըստ էության ոչինչ՝ բացի Պուտինին զանգելուց։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2840 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am