Նիկոլը գնաց սրացման, համարժեք պատասխանը կստանա. Վազգեն Մանուկյան (video)
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Բաղրամյան պողոտան ազատելու կամ խաղաղ անհնազանդության այլ գործողությունների ժամանակ, սրացումներ չեն լինի, պատասխանել է. «Սրացումներ են լինելու՝ ավելի լավ, թող սրացումներ լինեն, միայն հարցը լուծվի: Ինձ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի է ունենում Սյունիքի շուրջը: Ալիևը հասկանում է, որ Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչ հնարավոր չի լինի անել Նիկոլից հետո, իսկ ներքին սրացումները գնում է հարենիքը դավաճանողների և թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց մեջ»:
