Գլխավոր շտաբը ճշտում է Տավուշի սահմաննե՞րը

Մեր աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբն օրեր առաջ հարցում է ուղարկել Կադաստրի պետական կոմիտե, որը վերաբերում է ՀՀ Տավուշի մարզի սահմաններին: Սակայն կադաստրից եւ ՊՆ-ից հերքում են այդ տեղեկատվությունը։ «Մենք չունենք մուտք արված նման փաստաթուղթ, եթե լինի էլ, ապա միայն գաղտնի գրիֆով կգա»,- հայտնեց մեզ Կադաստրի կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Սադյանը: Ապա, ի պատասխան մեր խնդրանքին՝ այնուամենայնիվ, մեկ անգամ էլ ճշտել, պատասխանեց. «Փաստաթղթաշրջանառության մեջ մենք չունենք այդպիսի հարցում»:

Բանն այն է, որ գաղտնի փաստաթղթերը Մալբրի էլեկտրոնային համակարգում չեն արտացոլվում: Հասկանալի է, որ Տավուշի մարզի սահմանների ճշտումը այս օրերին կարող է կատարվել միայն այդ տեղեկություններն այնտեղ տեղի ունեցող չափումներում օգտագործելու նպատակով: Իսկ չափումների մասին տվյալները հակասական են՝ պաշտոնական մարմինները հերքում են: Սակայն համացանցում շարունակում են տարածվել լուրեր, որ դրանց մասնակցում են ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները: Եվ անգամ Իջեւանի շուկայում առեւտուր անող ռուս զինվորականների նկարներ են հրապարակվում։

Պաշտպանության նախարարությունն իր քարտեզագրման վարչությունն ունի, որի պետին՝ Սերգեյ Պետրոսյանին, փորձեցինք ուղղել մեր հարցերը: Նա պատասխանեց, որ իր վարչությունը Կադաստրի կոմիտեին սահմանների վերաբերյալ հարցում չի ուղարկել: «Մեր մեջ կա համագործակցություն, մենք նման հարցում չենք ուղարկել, բայց եթե հարցեր ունեք, գրավոր գրեք, կպատասխանենք: Սակայն քարտեզների հետ կապված՝ գոյություն ունի Կադաստրի պետական կոմիտե ու արտգործնախարարություն, ես խորհուրդ կտամ իրենց հարցերն ուղղել»,- պատասխանեց ՊՆ քարտեզագրման վարչության պետը: Իսկ ձեր վարչությունն ի՞նչ է անում, եթե սահմանազատումներ են արվում, ձեր սեփական տվյալնե՞րն եք օգտագործում: «Դրանով զբաղվում են ԱԳՆ-ն եւ Կադաստրի պետական կոմիտեն»:

Ադրբեջանի հետ սահմանին տիրող լարված իրավիճակում, երբ հանրությունը կասկածում է, որ Փաշինյանը մի գաղտնի թուղթ էլ Տավուշի վերաբերյալ է ստորագրել, բնականաբար, Հայաստանի օրեցօր սեղմվող սահմանների թեմայի արծարծումը հնարավորինս փակ, ինֆորմացիոն արտահոսքերից պաշտպանված եղանակով կարվի: Հազիվ թե որեւէ պաշտոնյա հանդգնի հայտարարել այս մասին: Բայց երկրորդ հարցն էլ կա: Ինչպես հայտնի է, մեր կադաստրային քարտեզներում բազմաթիվ սխալներ են հայտնաբերվել, եւ այս մասին բազմիցս հայտարարել են Կադաստրի կոմիտեի տարբեր ղեկավարներ:

2020 թվականին էլ կառավարությունը որոշման նախագիծ էր ներկայացրել, որը կոչվում էր «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին»: Երկրորդ հարցն էլ այն է, որ եթե քարտեզները սխալ են, ու կադաստրի շեֆերը՝ սկսած Սարհատ Պետրոսյանից, աղաղակում էին, որ պետք է դրանք ուղղենք, ապա ինչպե՞ս են Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանը չափագրելու այդ սխալ քարտեզների հիման վրա:

hraparak.am

դիտվել է 608 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am