Ինչ կլիներ, եթե 5 հազար շուն սպանվեր, 10 հազարն էլ՝ վիրավորվեր

Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում զոհվածների եւ վիրավորների ահռելի քանակին աշխարհն անհաղորդ մնաց: Նույնիսկ պատերազմող կողմերի իշխանություններն են ջանում այդ ողբերգության մասին քիչ խոսել, մոռացնել տալ: Ադրբեջանում դա անում են՝ շեշտադրելով հաղթանակի բերկրանքը եւ Զանգեզուրի, Սոթքի ոսկու հանքի ու հետագա այլ ձեռքբերումները, իսկ Հայաստանում՝ 24-ժամյա առցանց եւ իրական կյանքում տեղի ունեցող պայքարի ներկայացմամբ, որն ունկնդրելն ու մասնակցություն ունենալը կլանում են մարդկանց ողջ ժամանակն ու ուշադրությունը:

Բայց պատկերացնո՞ւմ եք, թե աշխարհում ի՜նչ աղմուկ կբարձրանար, եթե սպանվեին ու վիրավորվեին ոչ թե մարդիկ, այլ՝ հազարավոր… շներ: Ինչպիսի՜ պատժամիջոցներ կկիրառվեին այդ սպանդը նախաձեռնողների, կազմակերպողների ու իրականացնողների հանդեպ: Առավել եւս, եթե պարզվեր, որ սպանությունները կատարվել են դաժան ձեւերով՝ վիզ կտրելով, քիմիական եւ այլ արգելված միջոցներ կիրառելով: Հենց սկզբից հանրության զայրույթն այնքա՜ն մեծ կլիներ, որ շատերը կմիջամտեին ու կկանխեին այդ սպանդը, եթե նույնիսկ բողոքող եւ օգնություն հայցող չլիներ:

Որպես օրինակ․ տասնամյակներ առաջ Նյու Յորքի մետրոյի կայարաններից մեկի ռելսերի վրա մի շուն էր հայտնվել ու վազել-մտել էր թունելը: Մետրոյի այդ գծի աշխատանքը մի քանի ժամով դադարեցվել էր, ու միլիոնավոր ամերիկացիներ հեռուստաէկրանների առջեւ նստած՝ սրտատրոփ հետեւում էին, թե ինչպես են փրկարարները փնտրում, որ փրկեն այդ կենդանուն…

Աշխարհի պատժամիջոցներն ու զայրույթն ավելի կուժգնանային, եթե շների սպանության կազմակերպիչը սպառնալից բարձրաձայներ, թե կշարունակի սպանդը նաեւ հարեւան երկրում…
Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե Հայաստանի բազմաթիվ ՀԿ-ներն ու պաշտոնյաներն ինչ աղմուկ կբարձրացնեին, ինչպիսի՜ բողոքներ կհղեին ու բողոքի ինչպիսի՜ ակցիաներ կանեին, եթե այդ շները լինեին հայաստանյան: Աշխարհը կթնդար նրանց ակտիվությունից: Պատկերացրեք նաեւ ԱԺ շնասեր եւ այլ պատգամավորների բոցաշունչ ելույթները, նրանց հայտարարությունները, նոր օրենքների ընդունումը: Կստեղծվեր նաեւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ շների կոտորվելու մեղավորներին բացահայտելու համար:

ՀՀ դատախազությունը եւ մյուս պատժիչ օրգանները, իրենց հերթին, չսպասելով այդ հանձնաժողովի հետաքննության ավարտին, կհարուցեին քրեական գործեր, որպեսզի շուտափույթ գտնեին ու պատժեին այդ ողբերգության մեղավորներին, հատկապես նրանց, ովքեր ոչինչ չեն արել շներին փրկելու համար, ընդհակառակը, իրենց ստերով փորձել են թաքցնել իրողությունը՝ դրանով իսկ տասնապատկելով տուժած կենդանիների քանակը: Եվ ՇԻՊ-ը՝ Շան իրավունքների պաշտպանը, միայնակ չէր մնա իր պայքարում: Նրան կմիանային հումանիտար գործունեության համար գրանտներ ստացող բազմաթիվ կազմակերպությունները եւ կառավարությունը:

Իսկ այսօր այնպիսի տպավորություն է, կարծես հայաստանցիների մի մասի ականջներին փակցված են այնպիսի ժետոններ, ինչպիսիք առկա են երեւանյան անտեր շների ականջներին, որոնք վկայում են վերջիններիս հանգիստ ու անվտանգ լինելու մասին: Գուցե մեզ է՞լ են ենթարկել ստերջացման՝ քիմիական կամ ռադիոակտիվ ստերջացման՝ Թուրքիայից ներկրվող մթերքների մեջ պարունակվող նյութերով: Եվ այդ մասին տեղյակ են մեր թշնամիներն ու չարակամնե՞րը: Այլապես ինչո՞ւ մենք չենք միավորվում ու բողոքում մեր եւ ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը վերաբերող հարցերի դեպքում եւ ընդվզում ենք, նույնիսկ փողոց ենք դուրս գալիս միայն այն ժամանակ, երբ հերթական ինչ-որ մեկը ցանկանում է ստանալ երկրի բարձրագույն պաշտոնը: Կամ էլ հակառակը՝ ցանկանում է երկարաձգել այդ աթոռը վայելելու բերկրանքն ու օգուտները…
Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ի՜նչ կլիներ, եթե 1,5 միլիոն շուն սպանվեր՝ ձագուկների հետ միասին…

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ

hraparak.am

դիտվել է 794 անգամ
Լրահոս
Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am