Ալիևի միջանցքային «փորացավը». Սյունիքը՝ Ադրբեջանից հարձակման հաջորդ կետ

Հունական Greek City Times պարբերականը հրապարակել է հոդված, որում հեղինակ Փոլ Անտոնոպոլուսն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր նոր պատերազմին։

Հոդվածը վերնագրվել է հարցականով՝ «Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի՞ է պատրաստվում», սակայն բերվում են բարձրացված հարցի հիմնավորումներ:
Tert.am-ը ներկայացրել է հոդվածի թարգմանությունը:

Նախ` հիշեցվում է, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ ներխուժումից և պատերազմի սկսվելուց երկու օր առաջ Greek City Times-ը պարզել էր, որ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխում է Ադրբեջան: Greek City Times-ի հարցմանն ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր լուրը, սակայն այժմ անհերքելի ապացույցներ կան, ներառյալ լուսանկարներ, տեսանյութեր, գերեվարված վարձկաններ և ցուցմունքներ:

«Այժմ թվում է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում, այս անգամ ՝ ուղղակի ներխուժում Հայաստանի տարածք։ Հակառակ նրան, որ Ադրբեջանը սիրիացի վարձկանների և թուրքական հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ հայկական կողմից հետ է վերցրել նախկին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը շրջապատող յոթ շրջաններ, կարծես թե շուտով նոր հակամարտություն է սկսվելու: Յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հարցում Նիկոլ Փաշինյանի անպատրաստության և/կամ շահագրգռված չլինելու պատճառով նվաստացուցիչ պարտությունից հետո Ադրբեջանին տրվեց ցամաքային ուղիղ ճանապարհ, որպեսզի նա կարողանա Հայաստանի Սյունիքի մարզով մուտք գործել իր էքսկլավ Նախիջևան: Սա համաձայնեցվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հայտարարության ստորագրման ժամանակ», հիշեցնում է հոդվածագիրը:

Ապա` մեջբերում է Մոնթե Մելքոնյանի խոսքերը, որը 1990-ականների սկզբին ասել է, որ եթե հայերը Լեռնային Ղարաբաղը տան Ադրբեջանին, ապա կկորցնեն Ադրբեջանը Նախիջևանից բաժանող Սյունիքի մարզը: Նա ասել է․ «Եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը»: Նա հավատում էր, որ եթե ադրբեջանական ուժերին հաջողվի հայերին հեռացնել Ղարաբաղից, ապա նրանք առաջ կգնան դեպի Սյունիք և Հայաստանի այլ շրջաններ: Եթե Ադրբեջանը գրավեր Սյունիքի մարզը, ապա դա ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանին կկապեր, այլև հնարավորություն կտար Թուրքիային՝ ուղղակի ելք ունենալ դեպի նավթով և գազով հարուստ Կասպից ծով և հետագայում Կենտրոնական Ասիա:

Հոդվածագիրը ընդգծում է. «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները վերագրավելու իր դիրքորոշումը պաշտպանում է` հիմնվելով ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, որ իր երկիրը միմիայն շահագրգռված է վերադարձնել այն, ինչն անվանում են գրավյալ տարածք: Այնուամենայնիվ, թուրք և ադրբեջանցի ազգայնականները կոչ են արել շրջափակել Սյունիքի մարզը՝ վերջ տալու Ադրբեջանից Նախիջևանի անջատմանը: Հայտնի շատ հայեր նախազգուշացնում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը ավելի փոքր մակերեսով հայկական պետություն ստեղծելն է, որի հիմքում այսօրվա հյուսիսային Հայաստանը կլինի: Կարծես Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում՝ Հայաստանից Սյունիքը գրավելու համար»։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ կայացած տնտեսական համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ Ալիևն ասել է, որ «նոր տրանսպորտային միջանցքը կանցնի Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով և մայրցամաքային Ադրբեջանն իր անբաժանելի մասի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաև Թուրքիայի հետ կկապի»: Անտեսելով Ալիևի անհիմն պնդումն առ այն, որ Սյունիքը պատմական Ադրբեջանի տարածք է, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պնդում է, որ «այդպիսի սադրիչ հայտարարությամբ, Զանգեզուրը «պատմական ադրբեջանական տարածք» անվանելով և հղում անելով երևակայական միջանցքին, Ադրբեջանի նախագահը կանխամտածված խափանում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածում միջանցքի ստեղծման մասին չի նշվում»:
Իսկ այս երեքշաբթի արդեն, նկատենք, որ Ադրբեջանի նախագահն ասաց․ «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, սակայն դա նրան չի հաջողվի: Մենք նրանց պարտադրենք»:

Ըստ հույն հեղինակի՝ «Սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապելու նպատակով, Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք կառուցելու համար ուժ կիրառել: Ալիևի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ադրբեջանի զինված ուժերը՝ Ղարաբաղում հատուկ գործողություն են իրականացնելու․ «Մենք չենք կարող ձեզ ասել, թե հստակ որ տարածքում տեղի կունենան գործողությունները, սակայն երկու կողմերում էլ ռազմական տեխնիկայի կուտակում կա»:

«Մեկ այլ ենթադրության համաձայն Ադրբեջանը նոր ռազմական գործողության է պատրաստվում Սյունիքի մարզի ուղղությամբ։ Ենթադրությունը հիմնված է նրա վրա, որ թուրքական Boeing 737AEW & C նախազգուշացնող և վերահսկող ինքնաթիռը պտույտներ է կատարել Հայաստանի սահմանի մոտակայքում: Սա CENAH01 ծածկագրով նույն ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Ադրբեջանը կանչում է պահեստազորը, այն ժամանակ, երբ թուրք և ադրբեջանցի զինվորականները Հայաստանի սահմանի մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնում»:

Հոդվածագիրը կարծում է, որ հակառակ Փաշինյանի՝ Հայաստանը Ռուսաստանից դեպի ազատական Արևմուտք տանելու փորձերին, Մոսկվան այժմ օգնում է հայկական ռազմական ոլորտի բարեփոխումներին և վերազինմանը: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ թե միայն ծրագրված են, այլ արդեն իրականացվում են, և մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այս գործընթացում»: Նրա խոսքով , հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, հակաօդային պաշտպանության ու անօդաչու թռչող սարքերի, հրթիռային ուժերի ու հրետանու զարգացմանը: Ի պատասխան Ալիևն ասել է, որ Ռուսաստանը չպետք է նոր զենքեր տրամադրի Հայաստանին կամ օգնի Հայաստանին արդիականացնել իր բանակը։

Ամփոփելով հոդվածը հեղինակը նկատում է. «Քիչ հավանական է, որ Ադրբեջանը, թեկուզ և Թուրքիայի աջակցությամբ, ցանկանա Ռուսաստանին ռազմական բախման դրդել։ Հարց է առաջանում՝ արդյոք Մոսկվան կկարողանա՞ կարգավորել Կովկասում և Դոնբասում միաժամանակ ի հայտ եկած հակամարտությունները, եթե Ադրբեջանը և Ուկրաինան միաժամանակ գարնանային գրոհներ սկսեն: Շատ հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին և Ուկրաինային միաժամանակյա գործողություններ ձեռնարկելու կոչ անի՝ Ռուսաստանից զիջումներ ստանալու համար, օրինակ՝ Հայաստանին ստիպել տրանսպորտային միջանցք բացել Ադրբեջանի և Նախիջևանի միջև»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3854 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am